ԱՄՆ-ն Հարավային Կորեա է տեղափոխել ռազմավարական B-52 ռմբակոծիչը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ռազմօդուժը Կորեայի Հանրապետություն է տեղափոխել ռազմավարական B-52 ռմբակոծիչը՝ կապված ԿԺԴՀ-ի վերջին հայտարարության հետ՝ ջրածնային ռումբի փորձարկման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը:
«Սա արդեն երկրորդ հակամիջոցն է՝ սկսած այն ժամանակից, երբ Հյուսիսային Կորեան հայտարարել է ջերմամիջուկային զենքի փորձարկման մասին,- մեջբերում է ՌԻԱ «Նովոստին» «Ռենհափ» գործակալության հայտարարությունը: - Առաջին միջոցը ԿԺԴՀ-ի տարածքում քարոզչական հեռարձակման վերսկսումն է եղել»:
Գործակալության տվյալներով՝ ռմբակոծիչը տեղափոխվել է Խաղաղ օվկիանոսում՝ Գուամա կղզու վրա գտնվող ամերիկյան ռազմաբազայից և Կորեայի Հանրապետության տարածք է մտել կեսօրին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



