ԿԸՀ-ն բավարարել է ստորագրահավաք կազմակերպելու «Հայաքվե» նախաձեռնող խմբի դիմումը
ՎԻԴԵՈ«Հայաքվե» նախաձեռնող խումբը պատասխան է ստացել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ 50 հազար ստորագրություն հավաքելու եւ Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու դիմումին։
ԿԸՀ-ն հունիսի 20-ի նիստում որոշել է բավարարել դիմումը։ Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։
Նշենք, որ նախաձեռնող խումբը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումը ներկայացրել էր հունիսի 12-ին։ Խումբը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



