ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու հաշմանդամության կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանվել է
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը հաշմանդամության կենսաթոշակի վրա տարածված բռնագանձումը վերացնելու հարցով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Ըստ դիմումատուի՝ բանկում դրամական պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բռնագանձում է տարածել իր հաշմանդամության կենսաթոշակի վրա, մինչդեռ հաշմանդամության կենսաթոշակի վրա բռնագանձումն արգելված է օրենքով։
Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություն է հասցեագրվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:
Պաշտպանի աջակցությամբ բարձրացված խնդիրը լուծվել է, հաշմանդամության կենսաթոշակային հաշվի վրա դրված արգելանքը հանվել է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



