ԱՄՆ-ն կարող է միջուկային ավիակիր ուղարկել Հարավային Կորեա. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ կարող է Կորեական թերակղզի ուղարկել Ճապոնիայում տեղակայված «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը`պայմանավորված Հս. Կորեայի կողմից հունվարի 6-ին անցկացված ջրածնային ռումբի փորձարկումներով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով կորեական աղբյուրը:
Հաղորդվում է, որ այսօր ավելի վաղ Գուամ թերակղզու ԱՄՆ ավիաբազայից Հարավային Կորեա է ուղարկվել В-52 մարտավարական ռմբակոծիչը, որն ունակ է միջուկային զենք տանել:
Նշվում է, որ հաջորդ ամսվա սկզբին Հարավային Կորեայում նախատեսվում էին ամերիկա-հարավկորեական ուսումնավարժանքներ իրականացնել, իսկ մարտին` համատեղ հնարքների ցուցադրում, ինչը Փհենյանում դիտարկվում է որպես Հս. Կորեայի դեմ պատերազմի փորձ:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



