ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է դաշինքի սպառազինության պաշարների սպառման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի զենքի և զինամթերքի պահեստները դատարկվել են և պետք է հնարավորինս շուտ վերականգնվեն։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի արդյունաբերության օրվա տնտեսական համաժողովում։
«Մեզ պետք է ավելի հզոր ռազմական արդյունաբերություն, որի ներկայացուցիչներն այսօր այստեղ են հավաքված։ Զենքի ու զինամթերքի մեր պաշարները դատարկ են և պետք է համալրվեն ոչ միայն Գերմանիայում, այլև ՆԱՏՕ-ի շատ երկրներում»,- ասել է նա։
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է ընդլայնեն իրենց ռազմական արտադրությունը, որպեսզի միաժամանակ Ուկրաինային զինեն զենքով և համալրեն սեփական պաշարները։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



