Մարդիկ միշտ պատրաստ են, զգոն են, խուճապ չկա. Վերին Շորժայում իրավիճակը հանգիստ է
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական զինուժի նախորդ գիշեր արձակած կրակոցները Վերն Շորժայի դիրքերի ուղղությամբ է եղել, գյուղում չի լսվել, հիմա էլ հանգիստ է վիճակը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ նշելով, որ գյուղում խուճապ չկա:
«Մարդիկ միշտ պատրզստ են, զգոն են, բայց խուճապ չկա: Մարդիկ զբաղված են իրենց գյուղատնտեսական աշխատանքներով, մեկ ամսից խոտհունձը կսկսի, տեսնենք՝ ոնց են անելու:Խոտհարքները գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ, ինձ թվում է՝ ոչ մեկ չի կարող այդ հատվածներում խոտհունձ անի: Արոտավայրերն էլ են իրենց վերահսկողության տակ, այդ պատճառով անասնաքանակը կիսով չափ կրճատել ենք»,-ասաց նա:
Ավելին՝ այստեղ
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



