Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանն անում է այն, ինչի համար իրեն բերել են իշխանության». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Politnavigator.net-ն «Արևմուտքը Հարավային Կովկասի հանրապետություններին նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատերազմի» վերնագրով հոդվածում գրում է, որ քաղաքագետ Հայկ Այվազյանը Հայաստանի հականացիստական ճակատի համակարգողն է։ PolitNavigator-ի խնդրանքով նա մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու որոշումը, և թե ինչ է սպառնում Արևմուտքի պայմաններով «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը և՛ հայերին, և՛ ողջ Անդրկովկասին։

PolitNavigator.- Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը։

Հ.Այվազյան.- Փաշինյանն անում է այն, ինչի համար իրեն բերել են իշխանության: Դա Ղարաբաղի ամբողջական հանձնումն է, հայաթափումն է, ապա Արցախի կորստի համար Մոսկվային մեղադրելը և, որպես հետևանք, տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության վերացումը։ Ռուսաստանը բազմիցս առաջարկել է հարցը լուծել փոխզիջման ճանապարհով։ Ուստի, 2018 թվականին «թավշյա հեղափոխություն» անունով բեմադրություն խաղացին և իշխանության բերեցին Փաշինյանին, որը պետք է լուծեր այս հարցը հօգուտ անգլո-սաքսոնների։ Բայց դա պետք է արվեր պատերազմի, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով, քանի որ պատերազմը Արևմուտքին լրացուցիչ գործիքներ տվեց Հարավային Կովկասում գործողությունների և Ռուսաստանին դուրս մղելու համար:

PolitNavigator.- Ինչպիսի՞ն է հանրության արձագանքը հենց Հայաստանում: Թե՞ բարոյալքված մեծամասնությունը համաձայն է Արցախի հանձնմանը։ Կա՞ն քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են դեմ գնալ կառավարության որոշմանը։

Հ.Այվազյան.- Ընդդիմությունն ասում է, որ համաձայն չէ դրա հետ: Տոկոսային առումով չեմ կարող ասել, թե քանի քաղաքացի է հավանություն տալիս կամ չի ընդունում դա։ Ամենայն հավանականությամբ, մեծամասնությունը հավանություն չի տալիս, բայց, ցավոք, հիմնական մասի այդ մերժումը դրսևորվում է պասիվ ձևով։ Այսինքն, չկա այդ գործընթացներին ակտիվ հակազդեցություն, ինչպես և չկա այնպիսի կրիտիկական զանգված, որը կփոխի հանրային և տեղեկատվական օրակարգը դեպի այլ լուծումներ։

PolitNavigator.- Ինչո՞ւ է այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը Արցախի բնակիչների համար որոշակի երաշխիքներ պահանջում ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ԵԱՀԿ-ից և այլ միջազգային կառույցներից։ Մի՞թե Վաշինգտոնի, Բրյուսելի կամ Փարիզի որոշ թղթային երաշխիքներ կկանգնեցնեն Բաքվին։ Իրականում, ըստ Ձեզ, ի՞նչ է սպասվում այդ հանրապետության բնակիչներին։

Հ.Այվազյան.- Փաշինյանը փաստացի ոչինչ չի պահանջում, իսկ նրանից պահանջում են հակառակը, ընդ որում վերջնագրի տեսքով։ Այսինքն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն նրան ասում են. «Ղարաբաղը ճանաչիր որպես Ադրբեջանի մաս, և մենք պայմանական վաղաժամկետ երաշխավորում ենք, որ կխոսենք Ադրբեջանի հետ, որպեսզի նա ապահովի անվտանգությունը Արցախում»։ Դա այն ամենն է, ինչ նրանք առաջարկում են: Բայց հաշվի առնելով վերջին տասը տարիների այն քաղաքականությունը, որը Արևմուտքը վարում է գրեթե ողջ աշխարհում, և իմանալով, որ դա հանգեցրել է բազմաթիվ պատերազմների, տառապանքների և մահվան, պարզ է, որ այդ բոլոր խոստումները հիմնված են միայն «ազնիվ խոսքի» վրա, ինչը նշանակում է, որ հակառակն է լինելու։ Ուստի, այս իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հայերին սպառնում է վատագույն դեպքում ցեղասպանություն, իսկ լավագույն դեպքում տեղահանություն: Եվ քանի որ Արևմուտքը միակողմանի քաղաքականություն է վարում միայն Ադրբեջանին հաճոյանալու համար, Բաքուն օգտվում է ստեղծված իրավիճակից՝ այդ հարցը վերջնականապես լուծելու համար։ Ռուսաստանը, ինչպես գիտենք, առաջարկել է որոշակի ոսկե միջին և փոխզիջում, որի հիման վրա միայն հնարավոր կլինի հասնել վերջնական խաղաղ կարգավորման։ Հենց դա է մոտեցումների տարբերությունը:

PolitNavigator.-Որքանո՞վ են արդարացված որոշ փորձագետների այն հայտարարությունները, թե ՀՀ վարչապետը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի միջնորդությամբ։

Հ.Այվազյան.- Այդ խաղաղության պայմանագիրն ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի դեմ։ Այսինքն, Լեռնային Ղարաբաղի հայերին զոհաբերում են, որպեսզի նախ՝ Արցախից դուրս բերեն խաղաղապահներին, իսկ հետո՝ ռուսական ռազմաբազան Հայաստանից։ Այնուհետև (և այժմ այդ պրոցեսներն արդեն ընթանում են) Երևանը կբարելավի հարաբերությունները Անկարայի հետ, և կհայտարարվի, որ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ որևէ վտանգ չկա, և, հետևաբար, ռուսական ռազմակայանն այլևս պետք չէ։ Այսինքն, սա Հարավային Կովկասից ռուսական ռազմական ներկայության դուրս մղման գործընթացն է։ Բայց եթե դա տեղի ունենա, ապա դա կա՛մ կլինի ուղղակի ցեղասպանության սկիզբ, կա՛մ հայերի թուրքացում և երկրի վերածում թուրքական վիլայեթի, այսինքն՝ գաղութի, որն, ի վերջո, կդատարկվի բնակչության նվազման պատճառով։ Դա հենց այն է, ինչ ուզում է Արևմուտքը։

103 տարի առաջ Մեծ Բրիտանիան նախատեսում էր հարավկովկասյան երեք հանրապետություններից ստեղծել համադաշնություն, որը ճիշտ ժամանակին կարող էր օգտագործվել Ռուսաստանի դեմ պատերազմի համար։ Մեկ դար անց էլ այդ ծրագիրը չի փոխվել։ Այսինքն, Արևմուտքի նպատակը, բացի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց, ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանից դուրս բերելն է։ Բայց, իհարկե, դրանով ամեն ինչ չի ավարտվի։ Հետո Արևմուտքը կանցնի հաջորդ փուլին, այն է՝ նախապատրաստել Հարավային Կովկասը Ռուսաստանի դեմ պատերազմին: Փաստորեն, նաև Ուկրաինային էին նախապատրաստել, և նույն սցենարը կիրականացվի այստեղ։

Ամենայն հավանականությամբ, դրա համար կփորձեն փոխել Վրաստանի ներկայիս ղեկավարությանը, և հետո Թբիլիսիի արմատական արևմտամետ ուժերը կդառնան նման զինված բախման հրահրողները։ Մյուս կողմից՝ չեմ բացառում, որ Փաշինյանն ինքը հասկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո ինքը այլևս ոչ մեկին պետք չի լինի։ Արդյունքում Արևմուտքը կարող է զոհաբերել նրան և փոխարինել մեկ ուրիշով, որն էլ արդեն կավարտի ամբողջ գործընթացը։ Հիմա նա պետք է միայն այս կեղտոտ գործն իրականացնելու համար։ Այդ ամենի հետ կապված էլ Փաշինյանը կարող է սկսել մանևրել և հետաձգել համաձայնագրի ստորագրումը։

PolitNavigator.- Արդյո՞ք կարող ենք հիպոթետիկորեն ենթադրել, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի բազաներ կհայտնվեն, եթե ռուս զինվորականները հեռանան Գյումրիից:

Հ.Այվազյան.- Բնականաբար, դա տեղի կունենա, քանի որ Արևմուտքը, ինչպես արդեն ասացի, Անդրկովկասի հանրապետություններին կնախապատրաստի Ռուսաստանի դեմ պատերազմի։ Հայաստանն այդ առումով ցատկահարթակ է դառնալու Իրանի և Ռուսաստանի դեմ հարվածների և ռազմական գործողություններ իրականացնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»