Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իրենք կկործանեն Հայաստանը, կվերացնեն հայ ժողովրդին իր պատմական տարածքի այս 10 տոկոսի վրա էլ, բայց երբեք իշխանությունը հանգիստ չեն հանձնի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով Ն. Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և ԼՂ-ն դրա կազմում թողնելու հայտարարությանը, ասել է. «Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, միանշանակ ճանաչել է դա»: Այնինչ, Հայաստանի գործող իշխանությունները պատեհ-անպատեհ ասում են, թե նախկին իշխանություններն են ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով Բորելի այս հայտարարությանն, ասում է. «Արդեն ոչ թե պուտինյան Ռուսաստանն է բացահայտում Նիկոլի ու նիկոլական իշխանության ստերը և էժանագին կեղծիքներն ու մանիպուլ յացիաները, այլ նաև Նիկոլին սատարող, երկրպագող և թև ու թիկունք եղած եվրոպական կառույցները, այդ թվում՝ նաև Ժ. Բորելը: Այստեղ զարմանալու բան չկա, ենթադրաբար պետք է զարմանան Նիկոլին երկրպագող անձինք, որոնք հիմա Բորելի շուրթերից են լսում, որ Հայաստանի ոչ մի ղեկավար՝ ո՛չ Լևոն ՏերՊետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, երբևէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէին ճանաչել՝ Արցախն այդ ամբողջականության մեջ տեսնելով: Բորելը փչացրեց Նիկոլին, բացահայտեց, որ Ն. Փաշինյանն էժանագին ստախոս է և կեղծարար, որի մասին շատ-շատերը ՀՀ-ում գիտեին:

Ն. Փաշինյանն արդեն 2,5 տարի է՝ կեղծիքներ և ստեր է արտաբերում տարբեր հարթակներից՝ լինի դա ԱԺ-ի ամբիոնը կամ իր «մեկ թատրոնի դերասանի» մամուլի ասուլիսները, երբ ինքն իբր թե փաստաթղթեր է բերում, իբր շանտաժում է ու ասում՝ ես կբացահայտեմ նախկինների վարած բանակցային գործընթացը, թե ինչեր են իրենք խոստացել, այսպես կոչված, միջնորդներին և այլն, և այլն: Այնինչ՝ ո՛չ Լ. Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռ. Քոչարյանը, ո՛չ Ս. Սարգսյանը, այսպես կոչված, Ալմա Աթայի դեկլարացիայով, Մադրիդյան սկզբունքներով, Քի Վեստի համաձայնագրով, Կազանյան փաստաթղթով երբևէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չեն ճանաչել՝ Արցախն այդ տարածքային ամբողջականության մեջ տեսնելով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Ընդգծում է, որ Հայաստանի իշխանությունների կեղծարարության մասին առաջինը միջնորդներից բարձրաձայնել են Ռուսաստանից: «Պատերազմից անմիջապես հետո Ն. Փաշինյանը հայտարարեց, որ Շուշին եղել է բանակցության սեղանի վրա: ՌԴ-ն իր փոխարտգործնախարարի մակարդակով ուղղակիորեն հերքեց Ն. Փաշինյանին՝ պատերազմից անմիջապես հետո նրա այդ կեղծիքներին արձագանքելով ու նշելով, որ այդպիսի բան երբևէ տեղի չի էլ ունեցել: Դա այն պետությունն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից է և Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը: Ինքը միշտ բանակցային գործընթացում ներկա է եղել, և բոլոր ձևաչափերով տեղի ունեցող բանակցություններում, Մինսկի խմբի շրջանակներում և տարբերակների վերաբերյալ Մոսկվայում շատ լավ տեղյակ են:

Նիկոլին սպասարկող ժեխնյուզերը և զանգվածը սկսեցին Ռուսաստանին մեղադրել ստախոսության մեջ: Հիմա թող Բորելին էլ մեղադրեն, որ նա էլ է ստախոս, մանիպուլ յատոր: Լավագույն դեպքում կասեն՝ Բորելին Ռ. Քոչարյանը գնել է: Գիտե՞ք, թե ինչն է սարսափելին մեր պարագայում: Ն. Փաշինյանը և նրան սպասարկողները յուրահատուկ ձևով տիրապետում են Նիկոլին երկրպագող ընտրազանգվածի կրթվածության մակարդակին: Իրենք այնքան էժանագին, տգետ մեթոդներով են նրանց մանիպուլացնում և ստեր կերակրում, որ նույնիսկ վիրավորական է: Հիմա չզարմանաք, որ սոցցանցային նիկոլական խմբերը և Նիկոլին սպասարկող ժեխնյուզերը հայտարարեն, որ Ռ. Քոչարյանը Բորելին էլ գնեց, Բորելը նախկինների սպասարկուն է»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ Բորելն այն մարդն է, որն ակտիվորեն սատարել է Հայաստանի գործող իշխանություններին:

«Հիմա այդ նույն ուժային կենտրոնների ներկայացուցիչ Բորելը բացահայտում է, որ Նիկոլը ստախոս է, կեղծարար, Հայաստանի առաջին ղեկավարն է, որ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս: Իսկ սրա գինը լավ գիտենք, այստեղ լոկալ և գլոբար հարցեր կան: Նիկոլը հատուկ է բերվել Հայաստանում իշխանության՝ ռուսներին այստեղից դուրս հանելու և սեփական իշխանությունն ամապնդելու համար: Ինքը կատարում է երկու ֆունկցիա՝ գլոբալ, երբ աշխարհաքաղաքական մեծ խնդիրներ է լուծում, Ռուսաստանին ամեն ինչի մեջ մեղադրելու և նրան քավության նոխազ դարձնելու միջոցով ռուսական ազդեցությունն այստեղ ի չիք դարձնելու քաղաքական գիծն է տանում, որն իր պատվիրատուների թիվ մեկ խնդիրն է նրան իշխանության բերելու հարցում, և լոկալ հարց է լուծում, երբ իր չտես թիմն արդեն հինգ տարի է, ինչ իշխանության է: Նրանք ոչ մի պարագայում ո՛չ պետական, ո՛չ ազգային շահերը հաշվի առնելով՝ իշխանությունը հենց այնպես չեն հանձնելու: Իրենք կկործանեն Հայաստանի Հանրապետությունը, կվերացնեն հայ ժողովրդին իր պատմական տարածքի այս 10 տոկոսի վրա էլ, բայց երբեք իշխանությունը հանգիստ չեն հանձնի»,-կարծիք է հայտնում Համբարյանը:

Եվրոպական առաքելության դիտորդները քար լռություն են պահպանում սահմանային միջադեպերի վերաբերյալ, Բերձորի միջանցքի վերաբերյալ որևէ իրավասություն չունեն, այդ դեպքում ո՞րն է նրանց առաքելությունը մեր երկրում: «Ն. Փաշինյանը չի էլ թաքցրել, թե այդ եվրոդիտորդ կոչվածներն ինչի համար են բերվել Հայաստան: Նա ԱԺ-ի ամբիոնից նշեց, որ Եվրոպայում, Ադրբեջանի բողոքների հիման վրա, շատ վախեցած են, որ Հայաստանը և Ռուսաստանը պատրաստվում են հարձակվել Ադրբեջանի վրա: Եվրոդիտորդները Հայաստանում են մեկ նպատակով՝ լրտեսության և հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, չնայած դրանցից ոչ մի բան չի մնացել, վերջնականապես կործանելու և ջլատելու համար:

Ն. Փաշինյանն այդ առումով շատ անկեղծ է եղել, երբեք չի ասել՝ եվրոդիտորդներին բերում ենք, որ Ադրբեջանը չկրակի: Ասել է՝ եվրոդիտորդները գալու են Հայաստան, որպեսզի հավաստիանան, որ Հայաստանը և Ռուսաստանը պատերազմ չեն նախաձեռնում և չեն նախատեսում նախաձեռնել Ադրբեջանի դեմ: Սա հինգերորդ շարասյան և արևմտյան գործակալական ցանցի դիրքերի ամրապնդումն է: Այդ նույն եվրադիտորդները ներկայացնում են Հյուսիս-ատլանտյան դաշինքի պետությունները, և նրանց զեկույցները գնում են Բրյուսել: Եվ չզարմանաք, որ եթե իրենց գաղտնի կամ բացահայտ զեկույցների տեքստերը հինգ րոպե հետո հայտնվում են Անկարայում, ապա Անկարայից էլ մեկ րոպե հետո հայտնվեն Բաքվում:

Բաքվում և Անկարայում եվրոդիտորդների գործունեության վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ գիտեն, քան Հայաստանի Հանրապետության հասարակությունը: Մարդիկ բացահայտ ՀՀ-ում զբաղված են լրտեսությամբ, շպիոնաժով, իրենք թքած ունեն հայ ժողովրդի վրա էլ, Հայաստանի Հանրապետության վրա էլ: Կրկնում եմ՝ նրանք գլոբալ հարցեր են լուծում, և գլոբալ հարցերի մեջ կարևորագույնը Ռուսաստանի դիրքերի թուլացումն ու վերջնականապես վտարումն է Հարավային Կովկասից, ի մասնավորի՝ Հայաստանի Հանրապետությունից, իսկ դրա հիմնական բաղկացուցիչ մասը կազմում է հայ-ռուսական թեկուզև ռազմական համագործակցությունը: Այսօրվա դրությամբ այդ եվրոդիտորդներն ամեն ինչ անում են, որ այդ համագործակցությունը խոչընդոտվի, չնայած այն հանգամանքին, որ այդ համագործակցությունը, որպես այդպիսին, չկա էլ»,-արձագանքում է քաղաքագետը:

Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը Ի. Ալիևն ասել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է, մինչ մեր երկրի իշխանությունները պնդում են, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Ինչի՞ հետ գործ ունենք: «Բացահայտ ստախոսության և հերթական դավաճանության հետ: Հիշո՞ւմ եք 44-օրյա պատերազմի քարոզչությունը՝ հաղթելու ենք: Հետո այդ քարոզչության ներկայացուցիչներից Արծրուն Հովհաննիսյանը ցինիկաբար հայտարարեց՝ ասում էինք, որ հաղթելու ենք, բայց հո չենք ասել, որ հաղթում ենք: Հիմա էլ կասեն՝ ասում էինք, որ չի լինելու, բայց հո չենք ասել, որ թույլ չենք տալու, հիմա ինչ անենք, որ եղավ: Համոզված եմ՝ «Զանգեզուրի միջանցքը» կլինի, եթե Ն. Փաշինյանը շարունակի ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը Նոր զարգացում․ ԿԿՀ-ն որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դիմումի հարցովԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանի շուրջ նոր օրակարգ․ ինչ է ցանկանում հասնել ԱդրբեջանըԸնտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Ինչպիսին կլինի հուլիսը ՀայաստանումՆոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». Ալիև