Իրանը երկու անգամ կավելացնի Ճապոնիա նավթի արտահանման ծավալները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Իրանը մտադիր է պատժամիջոցների չեղարկումից հետո երկու անգամ ավելացնել Ճապոնիա նավթի արտահանումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական ՄԵՀՐ գործակալությունը:
Ներկայում Իրանն օրական 350 հազար բարել նավթ է արտահանում Ճապոնիա: Իրանի ազգային նավթային ընկերության միջազգային հարցերով գործադիր տնօրեն Մոհսեն Համսարին ՄԵՀՐ-ին ասել է, որ Թեհրանը ձգտում է միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո գրավել ճապոնական շուկայի առնվազն 10%-ը:
Ճապոնիան վերջին 40 տարիներին իրանական նավթի սպառման ավանդական եւ ռազմավարական շուկան է: Վիճակագրության համաձայն, 2015 թվականի նոյեմբերին, նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրանական նավթի հումքի արտահանումն այդ երկիր աճել է ավելի քան 3%-ով:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



