Աֆղանստանի կառավարական ուժերը թալիբներին հետ են մղել սահմանամերձ Դարկադ շրջանից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Աֆղանստանի կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել երկրի հյուսիսային սահմանամերձ Դարկադ շրջանում, որն անցյալ տարվա հոկտեմբերին գրավել էին «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ին:
Երկրի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, քաղաքն ազատագրվել է բանակի, ոստիկանության եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով: Կիրակի անցկացված գործողության ընթացքում «Թալիբան»-ի 30 զինյալ է ոչնչացվել: Կառավարական անվտանգության ուժերին հաջողվել է նաեւ զենք ու տրանսպորտային միջոցներ առգրավել:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



