Աֆղանստանի կառավարական ուժերը թալիբներին հետ են մղել սահմանամերձ Դարկադ շրջանից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել երկրի հյուսիսային սահմանամերձ Դարկադ շրջանում, որն անցյալ տարվա հոկտեմբերին գրավել էին «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ին:
Երկրի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, քաղաքն ազատագրվել է բանակի, ոստիկանության եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով: Կիրակի անցկացված գործողության ընթացքում «Թալիբան»-ի 30 զինյալ է ոչնչացվել: Կառավարական անվտանգության ուժերին հաջողվել է նաեւ զենք ու տրանսպորտային միջոցներ առգրավել:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



