Ուկրաինացի զինվորականները գրանցել են 28 կրակոց Դոնբասի կողմից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինացի զինվորականները հայտարարել են, որ մեկ օրվա ընթացքում Դոնբասում գրանցվել է 28 կրակոց ուկրաինական բանակի դիրքերի ուղղությամբ Դոնբասի և Լուգանսկի Ազգային հանրապետությունների կողմնակիցների կողմից։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Կրակ է բացվել տանկերից, ականանետներից, խոշոր տրամաչափի ինքնաձիգներից։ Այս մասին հաղորդում է ուկրաինական բանակի մամուլի կենտրոնը։
Կրակոցները գրանցվել են Դոնեցկի, Մարինկայի, Ավդեևկայի, Տրոիցկոյի, Նովգորոդի, Զայցևի և Լուգանսկի շրջաններում։
Ըստ ուկրաինական բանակի տեղեկությունների, Լուգանսկի շրջանում և Մարիուպոլի ուղղությամբ պահպանվել է խաղաղությունը։
Մեկ օրում Ուկրաինայի արևելյան Մայորսկ քաղաքի շրջանում տեղի ունեցած կրակոցներից մահացել է երկու ուկրաինացի զինվոր։ Այս մասին հաղորդում է «112 Украина»-ն։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



