Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր քաղաքական նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ տարբերվելու ենք քաղաքական այլ ուժերից». «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշում է կայացվել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է: Քաղխորհրդի նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում կուսակցության հիմնադիր նախագահ Մանե Թանդիլյանը և համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն անդրադարձան այն կարևորագույն խնդիրներին, որոնք ծառացած են մայրաքաղաքի առջև, նախանշեցին դրանց լուծման ուղիները:

Մեսրոպ Առաքելյանն ասում է, որ կուսակցությունն իր ստեղծման օրվանից՝ 2021 թ.-ի օգոստոսից, ընդգծել է համայնքներում ընտրություններին մասնակցելու կարևորությունը: «Յուրաքանչյուր համայնքի ուժեղացումը կարևոր նախադրյալ է երկրի ուժեղացման համար: Այդ ճանապարհով ընթանալով` երկու տասնյակից ավելի համայնքներում մասնակցել ենք ՏԻՄ ընտրությունների: Այս պահին Հայաստանի 18 համայնքում կուսակցությունն ունի ներկայացվածություն, 3-ում ստանձնել է կառավարումը: Արձանագրված արդյունքները խոսում են այն մասին, որ այս կարճ ժամանակահատվածում կուսակցությունը վայելում է հասարակության վստահությունը: Այս ընթացքում համայնքներում իրականացվել է որակյալ կառավարում, մեծ բարեփոխումներ, երեք համայնքում էականորեն փոխվել է բնակիչների կյանքը: Մեր հաջորդ կարևոր հանգրվանը Երևանն է, համոզված ենք, որ հասարակության հետ ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավորություն կունենանք ստանալ նաև երևանցու վստահությունը և էականորեն փոխել Երևանի դիմագիծը»,-ասում է կուսակցության համահիմնադիրը:

Մանե Թանդիլյանը հաստատում է՝ տրամադրված են Երևանում շռնդալից հաղթանակի: «Վստահ ենք, որ այսպիսի առաջադրումով և այն թիմով, որը ձեզ շուտով կներկայացնենք, «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի բոլոր շանսերը հաղթելու Երևանի ավագանու ընտրություններում: Պատրաստ ենք համագործակցության բոլոր այն մարդկանց հետ, որոնք մեր կարմիր գծերի հետ հաշտ են: Դրանք վերաբերում են Արցախին, նրան, որ նախկինին վերադարձ չի լինելու, իսկ ներկաներն իրենց վաղուց սպառել են բոլոր ոլորտներում և պետք է հեռանան, կարևոր է նաև, որ այդ մարդկանց համար հանրային-պետական շահը գերակա լինի անձնական, կուսակցական, նեղ քաղաքական շահերից»,-ասում է կուսակցության նախագահը: Փաստում է՝ երևանցիների՝ իրենց վստահված քվեն ծառայելու է երեք նպատակի՝ քաղաքային, քաղաքական և պետական: «Երբ խոսում ենք ՏԻՄ ընտրությունների մասին, ակնհայտ է, որ առաջնահերթ է քաղաքային նպատակը: Առաջինը մեզ համար Երևանի խնդիրների լուծումներն են լինելու: Թամանյանի նախագծած եվրոպական քաղաքը պիտի հենց այդպիսի դառնա: Երևանը, ցավոք, մատնված է անփույթ վերաբերմունքի: Երևանցու հետ խոսելու ենք այն մասին, թե հայության ինչպիսի մայրաքաղաք պիտի ունենանք: Ընդգծելու ենք մի քանի առաջարկ, նախ լինելու է Երևանի զարգացման ծրագիրը:

Երկրորդ՝ այս ընտրություններով լուծվելու է քաղաքական խնդիր: Երևանում ընտրողները նաև քաղաքական կողմնորոշում պիտի ունենան: Այս ընտրություններն արդյունավետ իշխանափոխության միջոց ենք դիտարկում, համարում ենք, որ ընտրությունների միջոցով և անցնցում իշխանությունների փոփոխման կարիք կա երկրում: Դա արել ենք տարբեր համայնքներում, ապացուցել ենք, որ ՔՊ-ի հետ որևէ համայնքում որևէ ընտրությունների արդյունքում համագործակցության եզր չկա, առավել ևս չի լինելու Երևանում:

Պետական նպատակի մասին: Խորապես համոզված ենք, որ հզոր Հայաստանի հիմքում ուժեղ Երևանն է, այստեղ են կենտրոնացած տնտեսական, մշակութային, բովանդակային տարբեր ոլորտներ: Երևանը պետք է դառնա այն հիմնասյունը, որով հետագայում պետք է զարգանա Հայաստանը և դառնա մեր արժանապատվությանը, մեր արժեքներին հարիր պետություն: Այստեղ շատ անելիք ունենք: Երևանցու մանդատը ծառայելու է Երևանում կատարվելիք փոփոխություններին: Ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը պետք է հայտարարեն իրենց հետագա անելիքների մասին: Հայտարարում ենք, որ երևանցու տված մանդատը, վստահության քվեն որևէ ձևաչափով չի ծառայելու ՔՊի-ի հետ համագործակցությանը»,-հավելում է Թանդիլյանը՝ նշելով, որ այս հարցում պետք է երևանցիների հետ բաց խոսեն նաև քաղաքական մյուս ուժերը:

Տիկին Թանդիլյանը վստահ է, որ գործող իշխանությունը կիրառելու է ձեռքի տակ ունեցած բոլոր գործիքակազմերը Երևանում իշխանությունը պահելու համար. «Առաջին անգամ չէ, որ դրան հանդիպում ենք: Գիտենք, թե ինչպես պայքարել այդ ռեսուրսի դեմ, այն պրոցեսների դեմ, որոնք հետագայում կիրառվում են: Իրատես ենք, գիտենք վարչական ռեսուրսի ազդեցության տեսակարար կշիռը, գիտենք, թե ինչ ենք անում, որպեսզի այն չաշխատի: Աշխատում ենք մարդու հետ, որը միայնակ կատարում է իր ընտրությունը:

Այն, ինչ այսօր կատարվում է Երևանում և քաղաքապետարանում, իշխանության զավթում է: Երևանը ղեկավարում է մի մարդ, որը ո՛չ ընտրությունների է մասնակցել, ո՛չ ավագանու հետ կապ ունի: Սա կոչվում է իշխանազավթում: Երևանցին սա չի ներելու»:

Past.am-ի հարցին ի պատասխան, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը մանրամասնում է, թե ինչո՞ւ երևանցին հենց «Ապրելու երկիր» կուսակցությանը պետք է տա վստահության իր քվեն, անդրադառնում է նաև հարցին, թե, ի տարբերության այլ քաղաքական ուժերի, ո՞րն է իրենց կուսակցության առավելությունը: «Երևանցին ունի հազար ու մի պատճառ մեզ ընտրելու, չենք թողնելու որևէ պատճառ մեզ չընտրելու: Այս առումով խոսում եմ թե՛ թիմի, թե՛ ծրագրերի, թե՛ ճիշտ ներկայանալու մասին: Ոչ միայն տարբերություն են տեսնելու, այլ նաև գիտեն տարբերությունը: Հիմա դա պետք է ապացուցենք ճիշտ ներկայանալով և մեր ծրագրերով: Երևանցիներն ամեն օր բախվում են տրանսպորտի, խցանումների, աղբի, ասֆալտի հետ կապված խնդիրներին:

Արդեն իսկ ունենք 10 մեգապրոյեկտ, որոնք աստիճանաբար ներկայացնում ենք, օրերս ներկայացրեցինք Երիտասարդության պալատի վերականգնման ծրագիրը: Սա մեր արժանապատվության վերականգնումն է, այն ապօրինի որոշումների վերացման և դրանց կրկնվելը թույլ չտալու մասին է: Գիտենք, թե ինչպես է վերացվել Երևանի խորհրդանիշներից մեկը: Խոսելու ենք Երևանի տրանսպորտային խնդրի լուծման մասին՝ Երևանի ճոպանուղու ցանցի ներդրման մասով: Միայն գնման ընթացակարգ սահմանելը և այն որպես լուծում ներկայացնելը հարիր չէ 21-րդ դարին: Ավտոբուս եք գնել, հիմա էլ պետք է այդ լավ ավտոբուսի մե՞ջ ժամերով խցանման մեջ մնանք: Ճոպանուղին դառնալու է ավելի արդյունավետ տրանսպորտային միջոց: Այնպիսի լուծումներ ենք առաջարկելու երևանցուն, որ նա օր առաջ ցանկանա մեզ ընտրել: Մեր քաղաքական համառությամբ, նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ ենք տարբերվելու քաղաքական այլ ուժերից»,-արձագանքեց Թանդիլյանը:

Մեսրոպ Առաքելյանը հավելում է՝ տասնամյակներ շարունակ հասարակությունն իր ընտրությունից ամիսներ անց աստիճանաբար սկսել է հիասթափվել: «Մեր փորձով ցույց ենք տվել, որ ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում քաղաքացու «Ապրելու երկիր» կուսակցությանը տրված քվեին: Այցելելով Տաթև, Նոյեմբերյան կամ Ալավերդի համայնքներ, կարող ենք ուղղակի զրուցել այն մարդկանց հետ, որոնք 1-2 տարի առաջ իրենց ձայնը տվել են մեր կուսակցությանը՝ հարցնելով, թե արդյո՞ք իրենք փոշմանել են ընտրելով «Ապրելու երկրին»: Վստահեցնում եմ՝ այն համայնքներում, որտեղ մենք կառավարում ենք և այնտեղ այսօր նորից լինեն ընտրություններ, ավելի շատ ձայներ կստանանք կարճ ժամանակում կատարած աշխատանքի և պրոֆեսիոնալ ու որակյալ կառավարման արդյունքում: Այն քվեի պատասխանատվությունը, որը քաղաքացին մեզ է տալու 2-3 ամսվա քարոզարշավի արդյունքում, ստանձնելու ենք ամբողջ հինգ տարվա համար: «Ապրելու երկիր» կուսակցությանը տրված քվեն որևէ ձևով անպատասխանատու վերաբերմունքի չի արժանանալու»,-ընդգծում է Առաքելյանը:

Լուսինե Առաքելյան

Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՈւսուցիչը 13 տարեկանից փոքր աշակերտին կապել է մահճակալին և uեռական բռնnւթյան ենթարկելՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները