Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ապրելու երկիրը» Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Մանե Թանդիլյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել Մանե Թանդիլյանին։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը։

Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ հիմնադրման օրվանից կարևորել են համայնքներում ակտիվ աշխատանքը։ Նա տեղեկացրեց, որ իրենց արդեն հաջողվել է երեք համայնքներում այսպես ասած իշխանափոխություն իրականացնել և ստանձնել տեղի կառավարումը` Նոյեմբերյանում, Ալավերդիում և Տաթև համայնքում համատեղ կառավարում այլ քաղաքական ուժի հետ։

«Կոնկրետ տեղերում իրականացնելով իշխանափոխություններ` մեր հաջորդ կարևոր հանգրվանը Երևանն է, և վստահ ենք, որ Երևանում նույնպես առաջիկա ամիսների ընթացքում հասարակության մեր ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավորություն կունենանք ստանալու երևանցու վստահությունը և էականորեն փոխելու քաղաքի դիմագիծը»,– ասաց Առաքելյանը։

Նա տեղեկացրեց, որ կուսակցության պաշտոնական կայքում`apreluyerkir.am–ում գործարկել են «Ապրելու Երևան» հատված, որտեղ երևանցիները կարող են իրենց առաջարկներն ու խնդիրները ներկայացնել։ Բարձրացված հարցերը կքննարկվեն, ապա կընդգրկվեն կուսակցության ծրագրում։

Առաքելյանը հավելեց, որ պատրաստ են համագործակցել բոլոր այն անհատների հետ, որոնք մտահոգված են Երևանի խնդիրներով և պատրաստ են ստանձնել դրանք լուծելու պատասխանատվությունը։

Քաղաքապետի թեկնածու, կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենք տրամադրված են Երևանում շռնդալից հաղթանակի։

«Առանց ավելորդ համեստության` այդ հնարավորությունները տարբեր ձևաչափերով դիտարկել ենք, և մենք տեսնում ենք, որ այսպիսի առաջադրումով և այն թիմով, որը շուտով ներկայացնելու ենք, «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի բոլոր շանսերը հաղթելու Երևանի ընտրություններում»,– ասաց նա։

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։

Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են նաեւ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից Հայկ Գրիգորյանը:

ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։

Իսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՈւսուցիչը 13 տարեկանից փոքր աշակերտին կապել է մահճակալին և uեռական բռնnւթյան ենթարկելՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել