Եգիպտոսում բացվել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հունվարի 10-ի առավոտյան բացվել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը:
Ըստ ՏԱՍՍգործակալության, այն սկսվել է 596 պատգամավորների երդման արարողությամբ: Սա 1866 թվականից ի վեր երկրի խորհրդարանի պատմության մեջ պատգամավորների ամենամեծ թիվն է: Բացի այդ, օրվա ընթացքում նրանք պետք է Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրեն:
Խորհրդարանի առաջին նիստը ղեկավարում է ամենատարեց պատգամավորը՝ 77-ամյա Բահա ադ-Դին Աբու Շիքան: Նախատեսվում էր, որ պատմության մեջ առաջին անգամ այն կին կգլխավորի՝ իսլամի իրավունքի եւ փիլիսոփայության պրոֆեսոր, 67-ամյա Ամնա Նուսեյրը: Սակայն, որոշ տեղեկություններով, դրան դեմ են հանդես եկել երկրի պահպանողական կուսակցության անդամները:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



