Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանը միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական էլիտան»․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

19rusinfo.ru-ն «Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը. Բաքուն և Երևանը շուտով կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել» վերնագրով հոդվածում գրում է, որ անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև փոքր փոխհրաձգությունից հետո պարզ դարձավ, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքումն իսկապես կարող է հարցականի տակ լինել։ Բայց ավելի մեծ հարց է այն, թե ի՞նչ է ստանալու Ռուսաստանը իրավիճակի այս կամ այն զարգացման արդյունքում։ Շատ փորձագետների շրջանում անհանգստություն է առաջացնում նույն Հայաստանի ղեկավարության գործողությունների բարեկամական լինելը:

«Երբ գնահատում ենք Փաշինյանի գործողությունները, պետք է նկատի ունենալ, որ նա Սորոսի գործակալ է, այսինքն՝ գլոբալիզացիայի, գլոբալիստների, անդրազգային լիբերալ հետմարդկայնության էլիտայի գործակալ,- ասել է Աշխարհաքաղաքական փորձագիտական կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը,- ինչ էլ ասվի, որքան էլ փորձեն սպիտակեցնել նրան հայերի և ռուսների կամ ադրբեջանցիների աչքում, դա անդառնալի փաստ է։ Նա իրեն չի պատկանում, միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական էլիտան։ Այդ գաղափարական հիմքից էլ ելնելով պետք է մեկնաբանել նրա գործողությունները։ Հայաստանում ուկրաինական սցենարով դասական 100 տոկոսանոց մայդան է եղել: Հայաստանին պատրաստվում են երկրորդ Ուկրաինայի դերին, ինչպես և Մոլդովային։ Նրանք մրցում են, թե ով կլինի երկրորդ Ուկրաինան՝ Մոլդովա՞ն, թե՞ Հայաստանը»։

Հարց.- Ինչո՞ւ է Փաշինյանը համաձայնել ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի կազմում:

Պատասխան.- Ղարաբաղի ճանաչումն ուղղված է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասի տարածքից դուրս բերելուն։ Եվ դա պետք է դիտարկել այն սպառնալիքների հետ միասին, որոնք կիրականանան, եթե Ռուսաստանը համապատասխան գործողություններ չձեռնարկի։ Գլոբալիստ ստրատեգները Փաշինյանից պահանջում են հեռացնել ռուսական ներկայությունը: Ռուս խաղաղապահները հիմա ներկա են Անդրկովկասում, քանի որ ապահովում են Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը։ Դա անհրաժեշտ է, քանի որ Ղարաբաղի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է ռազմական հակամարտություն սկսվել, որը նախկինում Ռուսաստանն է դադարեցրել։ Ուրեմն, պարզապես պետք է վերացնել հակամարտության նախադրյալը, և դրանից հետո կվերանա Ղարաբաղում ռուսական ներկայության անհրաժեշտությունը։ Այդպես են մտածում գլոբալիստները:

Այսինքն, նրանց նպատակն է ապահովել, որ Անդրկովկասում ռուսներ չլինեն։ Գլոբալիստները թքած ունեն այն հայերի վրա, որոնց անվտանգությունը ոչ ոք չի ապահովի Ղարաբաղում, և նրանք պարզապես ստիպված կլինեն լքել Ղարաբաղը իրենց անձնական անվտանգության համար։ Գլոբալիստներին չի հետաքրքրում նաև Հայաստանում հայերի անվտանգությունը, նրանց չի հետաքրքրում, թե ինչ կլինի Ղարաբաղի հետ, և ում է այն պատկանելու։ Փաշինյանը հանձնարարություն է ստանում և կատարում, այսինքն՝ հրաժարվում է Ղարաբաղից, և դրանով վերացնում է այնտեղ ռուսական ռազմական ներկայության անհրաժեշտությունը։ Առաջադրանք թիվ մեկը կատարված է:

Հարց.- Բայց Հայաստանում կա ռուսական ռազմաբազա։ Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրման դեպքում Գյումրիում գտնվող ռազմաբազան պահպանելու հավանականությունը որքա՞ն է։

Պատասխան.- Դա երկրորդ խնդիրն է, այն է՝ փակել Գյումրու ռազմաբազան: Դա անելու համար պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, քանի որ ռազմաբազան այնտեղ է գտնվում այն հիմքով, որ Հայաստանը ֆորմալ առումով դեռ Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է։ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումն ապահովելու համար իրականացվել են բազմակողմ գործողություններ՝ սադրանքներ են կազմակերպվել ադրբեջանական կողմից, և հայկական կողմը հիստերիկ կերպով պահանջել է ՀԱՊԿ-ի միջամտությունը։ Դա իրականում նշանակում է երկրորդ ճակատ բացել, ինչը բացարձակապես պետք չէ Ռուսաստանին, որը Հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում, ուստի Պուտինը դիվանագիտական ճանապարհով է լուծել այդ իրավիճակը, իսկ գլոբալիստ փիարիստները արել են ամեն ինչ, որպեսզի ՀԱՊԿ-ը ոտքի չկանգնի Հայաստանի համար, ինչը նշանակում է, որ իմաստ չունի լինել այս կազմակերպությունում։ Ահա ՀԱՊԿ-ից դուրս գալու և, որպես հետևանք, Գյումրու ռազմաբազայի փակման մեդիա հիմնավորումը:

Այսինքն, դա Ռուսաստանի աստիճանական դուրս մղումն է Անդրկովկասից։ Եվ այդ առաջադրանքի իրականացման տեխնոլոգներից մեկը Փաշինյանն է։ Որպես ոչ ինքնուրույն անհատ՝ նա հետևողականորեն, քայլ առ քայլ կատարում է իր առաջադրանքը։ Նա ուներ մի իրավիճակ, երբ նրան անհրաժեշտ էր վերընտրվել երկրորդ ժամկետով ու, ըստ այդմ, շահագրգռված էր Ռուսաստանի աջակցությամբ, և այդ ժամանակ նա գործեց ամբողջովին ճիզվիտական տրամաբանության ոգով, սողաց Պուտինի մոտ, աղաչեց աջակցել իրեն, քանզի հասկանում էր, որ առանց Ռուսաստանի աջակցության չէր վերընտրվի, խոստացավ, պայմանների ցուցակ ստացավ, վերցրեց, արյունով ստորագրեց ու հետո հետ սողաց։

Արդյունքում նա ընտրվեց երկրորդ ժամկետով, որից հետո ճմրթեց, պատռեց ու նետեց այդ ցուցակը: «Ինձ ոչինչ չի հետաքրքրում: Ես գլոբալիստական վերնախավի ներկայացուցիչ եմ, եթե քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, դիմիր սատանային, այսինքն՝ Սորոսին՝ իմ տիրոջը»,– սա է նրա ամբողջ խոսակցությունը: Սա բացարձակ անգլո-սաքսոնական տրամաբանություն է, ըստ որի, եթե սուտը բերում է հաջողության, ապա այն պետք է օգտագործվի։ Անգլո-սաքսոնների համար ստելը միշտ էլ տեխնոլոգիական առավելություն է եղել։ Հենց այդպես էլ գործում է Փաշինյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալ