Իրաքում սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդի տեղակալը. Rbc.ru
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի ռազմական օդային ուժերի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի տեղակալ Ասի ալ-Օբեյդին, հաղորդում է rbc.ru-ն:
Ահաբեկիչների ղեկավարը սպանվել է Իրաքի Անբար շրջանում: Նշվում է, որ նա ավելի վաղ ծառայել է որպես գնդապետ Իրաքի բանակում և ձերբակալվել է դասալքությունից հետո: 2013 թվականին ալ-Օբեյդին փախել է Աբու-Գրեյբ բանտից և միացել է ԻՊ-ին, որտեղ ղեկավարել է «Իսլամական եպտության» ռազմական խորհրդի շտաբը:
Դրանից մեկ օր առաջ Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի արևմուտքում Բարվանի քաղաքի շրջանում ԻՊ-ի մամուլի քարտուղար Աբու Մուհամեդ ալ-Ադնանիի մահվան մասին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



