Քյոլնում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 3 ոստիկան և 1 լրագրող
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեք ոստիկան և մեկ լրագրող վիրավորվել են Քյոլնում անկարգությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել ՊԵԳԻԴԱ հակաիսլամական շարժման կողմնակիցների ցույցի ցրման ժամանակ: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ, ոստիկանությունը ստիպված է եղել դադարեցնել բողոքի ակցիան այն բանից հետո, երբ ՊԵԳԻԴԱ-ի ակտիվիստները և նրանց հակառակորդները սկսեցին միմյանց վրա քարեր և վառելանյութով շշեր նետել:
Հիշեցնենք, որ ցույցը սկսվել է ի նշան բողոքի՝ ընդդեմ Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալների նկատմամբ Գերմանիայի կառավարության քաղաքականության: Գերմանիայի ոստիկանությունը ստացել է հարյուրավոր դիմումներ Քյոլնի բնակիչներից, որոնք ամանորյա տոներին հարձակման են ենթարկվել միգրանտների կողմից:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



