Հարբած դեռահասը կամրջից ընկել է ռելսերի վրա և ողջ մնացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Ռոստովի մարզում դեռահասը վիրավորվել է՝ բարձրությունից ընկնելով ռելսերի վրա։ Այս մասին հայտնում է Don Mash տելեգրամյան ալիքը։
Ալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 31-ի երեկոյան Միլլերովո քաղաքում։ 17-ամյա դեռահասը ընկերների հետ դուրս է եկել զբոսանքի ու հարբել։ Այս մասին իմացել է տղայի հորեղբայրն ու եկել, որ եղբորորդուն տուն տանի։ Երբ տղամարդն ու տղան քայլում էին երկաթուղու գծերի վրա գտնվող կամրջով, վերջինիս ինքնազգացողությունը վատացել է։ Նա հենվել է կամրջի բազրիքին ու ընկել։ Դեռահասը գլխի, քթի, կրծքավանդակի և ոտքի վնասվածքներով հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք։ Նրա վիճակի մասին տեղեկություններ չկան։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



