Օրվա բաղադրատոմսը. Ձուկ իշխան՝ ֆրանսիական ձևով
ԼԱՅՖBlog.1in.am-ը գրում է.
Բաղադրիչներ
- ձուկ – 2 հատ (իշխան)
- գազար – 1 հատ
- սոխ – 1 գլուխ
- լոլիկ – 1 հատ
- սխտոր – 2 պճեղ
- գինի սպիտակ – 50 մլ
- ջուր – 100 մլ
- գինի կարմիր – 50 մլ
- կարագ – 60 գր
- դափնու տերև (лавровый лист) – 2 հատ
- մեխակ – 1 հատ
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակ
- Գազարը մաքրում ենք և կիսաշրձանաձև կտրատում։ Սոխը նույնպես կիսաշրջանաձև կտրատում ենք։ Լոլիկի վրա եռման ջուր ենք լցնում, կեղևն ու սերմերը(պարտադիր չէ սերմերը հանել) հանում և ոչ մեծ խորանարդիկների բաժանում։ Սխտորը ճզմում ենք։
Իշխանը լվանում ենք և մաքրում։
- Բանջարեղենը, դափնու տերևը, մեխակը աղով և պղպեղով համեմում ենք կաթսայի մեջ դնում։ Վրան լցնում ենք ջուրը, կարմիր գինին և սպիտակ գինին։ Հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո կրակի տակը իջեցնում ենք և 5 րոպե եփում։ Այնուհետև իշխանը միացնում ենք բանջարեղենին և արգանակին, 10 րոպե եփում ենք և շրջում մյուս կողմի վրա և ևս 10 րոպե եփում։

- Ձուկը հանում ենք ջրից և տաք տեղ դնում կամ փայլաթիթեղով ծածկում։
Արգանակը քամում ենք, բայց բանջարեղենը դեն չենք գցում(տաք տեղ ենք դնում)։
- Արգանակը կրկին դնում ենք կրակին և սպասում մինչև կիսով չափ եռա։
Կրակից վերցնում ենք և անընդհատ խառնելով ավելացնում սերուցքային կարագը։
Ձուկը դնում ենք մի քիչ խոր ամանի մեջ, բանջարեղենը կողքից շարում և վրան լցնում սոուսը(արգանակը)։
- Բարի ախորժակ։

Մեծ սիրով և հաճույքով պատրաստված ախորժելի ձուկ իշխան, որը կարելի է մատուցել մեկ գավաթ գինու հետ
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



