Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընկալման ու տեսողության փառերն է պետք քերել՝ «մգեցված ապակիների» հետ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր երկրում պարբերաբար կրկնվող երևույթներից մեկն էլ ավտոմեքենաների «մգեցված ապակիների» դեմ պայքարն է: Այդպես ժամանակ առ ժամանակ մեկ էլ այդ պատմությունը կրկնվում է: Նույնն այս օրերին է: Հայտարարվեց, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն, մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 տոկոս, և հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Այդ նորմը, նկատենք, առանձնապես նոր բան չէ:

Ընդամենը ոստիկանությունը, կամ ավելի ճիշտ՝ իշխանությունները դրա մասին հերթական անգամ հիշել են, հերթական նագամ որոշել են խստություն դրսևորել: Բայց այս դեպքում ուշագրավը ոչ այնքան դա է, այլ այն, որ դրանց դեմ պայքարի հերթական բռնկումը նաև որոշ հրապարակային դժգոհության կամ, այսպես ասենք, բողոքի ինքնաբուխ ակցիայի հանգեցրեց: Ի՞նչ էին ասում բողոքողները: Առանձնապես ուշադրություն գրավեց նրանցից մեկի դիտարկումը՝ «3 միլիոն վարչապետների» մասին: Դա, հիշում եք, Նիկոլ Փաշինյանի արտահայտությունն է: Ճշտենք՝ 2018 թվականի «շարժիչով» Փաշինյանի, որ իշխանությունը վերցնելուց հետո հրապարակում հավաքված բոլոր ներկաներին անվանեց ՀՀ վարչապետներ: Այսինքն՝ նրանցից ամեն մեկը, ըստ Փաշինյանի ասածի, վարչապետ էր ու կարող էր «վարչապետական» որոշումներ ընդունել: Ինքն էլ, իբր, այդ 3 միլիոն վարչապետներից մեկն է, այսպես ասած՝ «կադաստրի թղթով» վարչապետը: Կներեք, բայց սա արդեն զավեշտ էլ չի: Այսինքն, այս մարդիկ լրջորեն հավատացել են, որ իրենք իսկապես վարչապետ են:

Չէ, լո՞ւրջ... Լավ, իսկ ի՞նչ են պահանջում դժգոհները: Ըստ էության, պահանջում են թույլ տալ շարունակել խախտել օրենքն ու կանոնները, շրջել մգեցված ապակիներ ունեցող մեքենայով: Մեծ հաշվով՝ դա է ստացվում: Ու որքանո՞վ է դա ընկալելի, առհասարակ: Ասում են՝ մեր մեքենան է, ինչ ուզենք, այն էլ կանենք: Սեփական ավտոտնակում՝ միգուցե: Իսկ փողոցո՞ւմ: Իսկ երթևեկության մե՞ջ: Այդպես մի օր էլ կասեն՝ մեր մեքենան է, կուզենք՝ մեջը հարբած կնստենք, կուզենք... Մի խոսքով՝ ոնց կուզենք: Առանց այդ էլ քիչ չեն վարորդները, որոնք միայն մի նպատակ ունեն՝ առանց տեսանկարահանող սարքերի հատվածներում մաքսիմալ խախտել ՃԵ կանոնները:

Ինչքան ուժ ունեն՝ վտանգելով ոչ միայն իրենց, այլև, որ ամենակարևորն է, այլոց կյանքը: Իսկ իրականում, ՃԵԿ խախտումների համար չափազանց խիստ է պետք լինել՝ սկսած արգելող նշանին չենթարկվելու համար անհամեմատ մեծ պատիժ սահմանելուց (էլ չենք խոսում խմածության մասին) մինչև թարթիչ չմիացնելը, որը մեր վարորդներից շատերի համար «լավ տղա» լինելու հիմնական պայմանն է: Ընդ որում, այնքան խիստ, որ խախտումամոլական նորանոր գայթակղություններ այլևս չծագեն: Չէ, հասկանում ենք, որ եթե իշխանավորներն «ինչ ուզում՝ անում են», մյուսներն էլ կարող են մտածել, որ իրենք էլ իրենց չափով ինչ ուզեն՝ կանեն: Հիմա էլ մարդկանց մի մասի ուզածը... մգեցված ապակիներով ավտոմեքենաներով շրջելն է: Թե ինչ պատճառաբանություններով, այլ թեմա է: Իսկ, առհասարակ, այսօրինակ դրսևորումները բավականին տխուր խորհրդածությունների առիթ են տալիս: Մարդիկ, ուրեմն, չեն հիշել, որ իրենք «3 միլիոն վարչապետներից» են, երբ երկրի ու նաև իրենց անվտանգության լրջագույն սպառնալիքներ ձևավորվեցին ու դրսևորվեցին:

Չեն հիշել այդ մասին, երբ պատերազմում զոհվածների ծնողների նկատմամբ իրավապահները խայտառակ պահվածք դրսևորեցին: Չհիշեցին այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Իսկ, այ, մգեցված ապակիները «բունտի» առիթ են: Հետաքրքիր է, բնութագրական ու իսկապես էլ՝ տխրեցնող: Իրականում, եթե կուզեք, ոչ միայն ավտոմեքենաների ապակիներից թաղանթներն է պետք քերել, այլև հանրության որոշակի շերտերի ընկալման ու տեսողության վրա կապված «փառերը»՝ թաղանթները: Այնպիսի տպավորություն է, որ համատարած թաղանթապատված, փառակալած աչքերով են շատերը ապրում: Ո՛չ տեսնում են, ո՛չ զգում, ո՛չ ընկալում, թե ինչ են է կատարվում ու ինչեր են սպասվում: Կարևորը, որ մեքենայի ապակիները մգեցված լինեն: Այդպես ավելի լավ է, միգուցե: Ու լավ է, թերևս, այն պատճառով, որ շուրջբոլորն առանձնապես չի երևում, թե ինչ է կատարվում, ինչ է եղել, և ուր են գլորվում: Ավելի ճիշտ՝ ուր ենք գլորվում:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան