Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նշանադրությունը կայացել է ընտանեկան միջավայրում». Էվելինա Շահիրյանը՝ նշանադրության, ամուսնության առաջարկության և նոր դերի մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսի 6-ին «Լավ էլի» բենդի մենահամերգի ժամանակ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանին, իսկ օրերս կայացել է զույգի նշանադրությունը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր և սիրելիի ծանոթության, անակնալ ամուսնության առաջարկության, նշանադրության և մասնագիտական զբաղվածության մասին:

Նշանադրության մատանին Kinder խաղալիքի մեջ էր, ես այդ օրն առհասարակ ամուսնության առաջարկի չէի սպասում

Դերասանուհին անկեղծանալով պատմել է, որ իրականում դեռևս ամիսներ առաջ էր սպասում ամուսնության առաջարկությանը և հենց իր ծննդյան օրը, բայց ամեն բան այլ կերպ դասավորվեց:

«Հունվարի 26-ին մտածում էի, որ ամուսնության առաջարկություն կանի և բարձրաձայնել էի այդ միտքը: Բայց Հովհաննեսը որոշեց, որ ամեն բան լինի իրական և անսպասելի: Հետագայում ևս տարբեր առիթներից առաջ մտածում էի՝ այսօր կլինի ամուսնության առաջարկություն, երբեմն կիսվում էի ընկերներիս հետ, բայց առաջարկությունը եղավ ամենաանսպասելի պահին և օրը: Ինձ օրեր շարունակ ասում էր, որ Kinder պետք է նվիրի, բայց աշխատանքային զբաղվածության պատճառով մենք չէինք հասցնում հանդիպել: Իսկ այդ օրը նա ինձ տվեց Kinder-ը, որի մեջ էլ թաքցրել էր մատանին»,- պատմել է դերասանուհին:

Էվելինան նաև մանրամասնել է, որ Հովհաննեսը հենց այդ օրն է որոշել և գնել մատանին՝ պլանավորելով, որ «Սկիզբը» երգի կատարման ժամանակ պետք է երկուսով բարձրանան բեմ, որտեղ նա կանի առաջարկությունը, բայց իրադարձություններն այլ կերպ են զարգացել:

«Հովհաննեսն ասում է, որ «Գտա քեզ երկնքում» երգի ժամանակ զգաց, որ հենց այս երգն ու պահը պետք է դառնան մերը: Նա տվեց Kinder-ը. ես նայում էի և հասկանում, որ նախապես բացված է եղել: Հետո տարբեր կողմերից լսում էի, որ մարդիկ ու ընկերներս ասում էին՝ «այո՜,այո՜»: Ես համաձայնեցի և հենց այդ երգն ու պահը դարձան մերը: Իսկապես անսպասելի ամուսնության առաջարկություն էր, քանի որ ես առօրյա հագուստով էի, գրեթե չդիմահարդարված և արդեն մի քանի օրվա մատնահարդարմամբ, բայց ինձ հենց այդ իրական պահն էր դուր գալիս, քանի որ, թե՛ մեր հարաբերությունները, թե՛ ամուսնության առաջարկությունը հիմնված են ազնվության, անկեղծության և իրական լինելու վրա»,- մանրամասնել է Էվելինա Շահիրյանը:

 

Դերասանուհին նշել է, որ ընտանիքի համար կարևոր է եղել պաշտոնական արարողությունը և նշանադրությունը, որի ժամանակ էլ զույգի հարազատները ծանոթացել են:

«Նշանադրության ժամանակ ամեն բան արվել է դասական կանոններով, իսկ հետագայում շատ ջերմ միջավայրում շփվել ենք, ծիծաղել, լավ ժամանակ անցկացրել: Ամեն բան նեղ ընտանեկան և տաքուկ միջավայրում էր, քանի որ երկուսս էլ եկել ենք այն որոշման, որ նշանադրությունը պետք է ընտանեկան միջավայրում լինի: Հետագայում կանենք հարսանիք, որին ներկա կլինեն հարազատները, մեր ընկերները»,- նշել է նա:

 

Սիրելիի հետ ծանոթությունը, «Հատուկ դասարան»-ից դուրս հարաբերությունները և ռեժիսոր-դերասանուհի կապը

Չնայած շատերը մտածում են, որ զույգը ծանոթացել է «Հատուկ դասարան» հեռուստասերիալի շրջանակում, Էվելինան պատմել է, որ նրանք իրար տեսել են նախքան նկարահանումների սկսվելը:

«Մասնակցում էի ընկերներիցս մեկի ծննդյան արարողությանը, որին նաև ներկա էր Հովհաննեսը, բայց հետաքրքիր փաստ՝ ես այդ օրը նրան չեմ ֆիքսել և հետագայում իր պատմածով եմ փորձել մտաբերել ամեն բան: Երբ սկսում էինք հարաբերությունները Հովհաննեսն անկեղծացավ, որ ինձ հավանել էր հենց այդ ժամանակ, բայց որևէ քայլ չէր արել ծանոթանալու կամ մտերմանալու համար: Հետագայում մեզ ծանոթացնում է դերասանուհի Մարիամ Ադամյանը՝ ներկայացումից հետո: Առաջին պաշտոնական հանդիպումը եղել է «Հատուկ դասարան» հեռուստասերիալի քասթինգի ժամանակ, որին իրականում չէի ցանկանում մասնակցել, քանի որ շտապում էի, քասթինգն էլ ձգձվում էր և անկեղծանալով ասեմ, որ բավականին ցուրտ էր և այսպես շարունակ մի շարք հանգամանքներ կային, որոնք նպաստում էին իմ գնալուն, բայց խնդրեցին, որ մնամ և անպայման մասնակցեմ քասթինգին, քանի որ ռեժիսորը հավանել է ինձ: Ինչպես հասկանում եք՝ ես մնացի և մասնակցեցի քասթինգին, իսկ Հովհաննեսից շատ տպավորված էի: Երբ ավարտվեց քասթինգը, ընկերներիցս մեկի հետ կիսվում էի տպավորություններով, նա ինձ ասաց, որ սիրահարվել եմ»,- պատմել է դերասանուհին:

 

Էվելինան նաև մանրամասնել է, որ «Հատուկ դասարան»-ի շրջանակում իրենք սկզբում եղել են լավ գործընկերներ, և միայն որոշ ժամանակ անց են սկսել հարաբերությունները:

«Հատկանշական փաստ է, որ, թե՛ հարաբերություններ չունենալու դեպքում, թե՛ զույգ լինելու ժամանակ, նկարահանման հրապարակում մենք եղել ենք ռեժիսոր և դերասանուհի և մեր անձնական հարաբերությունները որևէ կերպ չեն խանգարել աշխատանքին, քանի որ նկարահանման հրապարակում նա մեզ բոլորիս դիտարկել է հավասար, տվել հանձնարարություններ, աշխատել բոլորիս հետ և որևէ պահի աշխատանքային միջավայրում ինձ չի առանձնացրել մյուսներից»,- նշել է Էվելինան:

 

Թատրոնի կարևորությունն ու «Hotel Grand»-ում մասնակցությունը

Դերասանուհին այս փուլում ակտիվ գործունեություն է ծավալում Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում (զբաղվածություն ունի 4 ներկայացումում): Էվելինան նշում է, որ թատրոնն իր կյանքում կարևոր նշանակություն ունի և դերասանի համար թատրոնում ստացած փորձն անգնահատելի է:

«Իրականում իգական սեռի ներկայացուցիչների համար թատրոնում ինքնադրսևորվելը բավականին բարդ է, քանի որ մի շարք պիեսներում, աշխատանքներում կանանց դերերն ու կերպարները շատ քիչ են: Սակայն ժամանակակից պիեսներում այժմ հնարավորություններն ավելի ընդարձակ են և շատ տեղերում քեզ կարող են տեսնել և ներգրավել: Մեր թատրոնի պարագայում շատ կարևոր է, որ դու մեկ օր կարող ես լինել ներկայացման գլխավոր հերոսուհին, իսկ հետագայում ներգրավված լինես մասսայական տեսարանում»,- պատմել է դերասանուհին:

Այս շրջանում դերասանուհին նաև նկարահանվել է «Hotel Grand» հեռուստասերիալում, որտեղ նա մարմնավորում էր Մանեին:

«Առաջարկը ստացել եմ Իննա Խոջամիրյանից և ինձ համար կարևոր էր ունենալ նոր կերպար, տալ նոր գույներ, քանի որ «Հատուկ դասարան»-ի Վիկան շատ հանգիստ և մեղմ կերպար էր, իսկ ես ցանկանում էի մարմնավորել կերպար, որտեղ կարող էի ցույց տալ բնավորություն և Մանեն հենց այդպիսի կերպար էր, որին սիրով մարմնավորել եմ: Հետաքրքիր լուծումներ ենք տվել կերպարին սանրվածքի, հագուստի, երկխոսությունների միջոցով և հույս ունեմ՝ հանդիսատեսը կհավանի այս կերպարը»,- նշել Էվելինա Շահիրյանը:

 

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՓաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին ՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Կբարելավվի հանրապետության ճանապարհների վիճակը. Կառավարությունն ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացրել ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինшմթերքի պաշարները. Թրամփ ԵՄ-ն կբացի իր միասնական շուկան թեկնածու երկրների առջև․ Ինչու է սա նաև Հայաստանի մասին Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Բացահայտվել է մահացած գտնված ուսանողի վերջին հաղորդագրությունը