Ուղևորը բացել է ինքնաթիռի դուռը թռիչքի ժամանակ. նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում (տեսանյութ)
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կորեայի Ջեջու քաղաքում «Asiana Airlines» ավիաընկերության ինքնաթիռի դուռը բացվել է չվերթն իրականացնելիս, գրում է New York Post-ը։
Կիրակի օրը ինքնաթիռի 33-ամյա ուղեւորը ձերբակալվել է ավիացիոն անվտանգության օրենքը խախտելու համար։ Նրան այժմ սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Ըստ լրատվամիջոցի՝ տղամարդը ոստիկաններին ասել է, որ դուռը բացել է 213 մետր բարձրության վրա, քանի որ իրեն վատ էր զգում և ցանկանում էր որքան հնարավոր է շուտ դուրս գալ ինքնաթիռից։ Բացի այդ, ուղեւորը դժգոհել է սթրեսից՝ վերջերս կորցրած աշխատանքի պատճառով։
Միջադեպի հետևանքով ինը մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոց, բոլորը դուրս են գրվել: Ինքը՝ ձերբակալվածը, զղջում է իր արարքի համար։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



