Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը (տեսանյութ, լուսանկարներ)

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

World Trade Center Yerevan-ի և Renshin Urban Investments-ի նախաձեռնությամբ հեղինակավոր Foster+Partners-ի ճարտարապետները Երևանում ներկայացրեցին կայուն ճարտարապետության հայեցակարգը 

World Trade Center Yerevan-ի և Renshin Urban Investments-ի նախաձեռնությամբ՝ մայիսի 25-ին Հայաստանի ճարտարապետների համայնքը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ճարտարապետության նորագույն ուղղության՝ կայուն ճարտարապետության առանձնահատկություններին՝ «Foster+Partners» աշխարհահռչակ ընկերության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։ Աշխարհահռչակ ճարտարապետական ընկերության ղեկավարներ Նայըլ Դեմփսին և Խուան Ֆրիջերիոն հանդիպեցին Հայաստանի ճարտարապետների և կառուցապատողների համայնքի հետ։ World Trade Center Yerevan կամակերպության և Renshin Urban Investments ընկերության հրավերով Հայաստանում գտնվող հեղինակավոր ճարտարապետները ներկայացրեցին «Foster+Partners»-ի գործունեության հիմք հանդիսացող կայուն ճարտարապետության կոնցեպտը՝ իրականացված նախագծերի օրինակներով, ընդգծելով այս կոնցեպտի առավելությունները, առանձնահատկությունները և նորարարական մոտեցումները։

World Trade Center Yerevan-ը, առաջնորդվելով գիտելիքի փոխանակման և միջազգային լավագույն բիզնես փորձը Հայաստանում հասանելի դարձնելու իր մոտեցմամբ, արդեն 3-րդ անգման է հրավիրում միջազգային հեղինակավոր ընկերությունների՝ հենց այդ առաքելությամբ։ Ընկերությունը հատկապես կարևորում է կայուն ճարտարապետության թեման, քանի որ իր գործունեության հիմքում ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգն է։

Ընդգծելով կայուն զարգացման հեռանկարները՝ World Trade Center Yerevan կազմակերպության տնօրեն Արտաշես Տոնոյանը նշեց.

«World Trade Center Yerevan-ը աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների հետ նման հանդիպումների միջոցով փորձում է Հայաստան բերել բիզնեսում միջազգային լավագույն փորձն ու կոնցեպտները, որոնք կարող են և պետք է ներդրվեն Հայաստանում։ Այս առումով «Foster+Partners» ճարտարապետական ընկերության հետ այս քննարկումը «կայուն ճարտարապետության» թեմայով նաև լավագույնս ներկայացնում է բիզնեսի զարգացման նոր խթաններ առաջարկելու մեր առաքելությունը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգին համահունչ և ցույց տալ, թե ինչպես են դրանք օգնում բիզնեսի և հասարակությունների զարգացմանը»։ 

Բացման խոսքից հետո ելույթ ունեցավ Միացյալ թագավորության դեսպան, նորին գերազանցություն Ջոն Գալագերը՝ իր խոսքում շեշտադրելով կայուն ճարտարապետության կարևորությունը կլիմայի փոփոխությունների ազդեցությունների նվազեցման հարցում։

«Ուրախ եմ այսօր այստեղ լինելու համար։ Կլիմայի փոփոխությունների ազդեցությունը նվազեցնելու համար շինարարության և ճարտարապետության ոլորտը կարևոր նշանակություն ունեն։ Լավ լուրն այն է, որ Միացյալ Թագավորությունը կարող է այդտեղ իր փորձագիտական կարողությունները բերել ոլորտին։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք լսելու ենք ՄԹ առաջատար ընկերությունների մեկի՝ Foster and Partners-ի ներկայացուցիչներին, որոնք իրենց փորձով կկիսվեն Հայաստանի ճարտարապետների, ուսանողների և համայնքի ներկայացուցիչների հետ»,- ասաց ՆԳ դեսպան Գալագերը։

«Հայաստանը նոր երկիր է մեզ համար, և մենք ուրախ ենք, որ կարող ենք այն բացահայտել։ Հիմա մենք ուզում ենք ձեզ հրավիրել մեր աշխարհ՝ Foster and Partners: Մենք նախագծում ենք մասշտաբային ծրագրերից՝ օդանավակայններից մինչև դռների բռնակներ։ Որպես ճարտարապետներ՝ մենք համարում ենք, որ պետք է դուրս գանք շենքերի սահմանափակ մտածողությունից և ստեղծենք ենթակառուցվածքներ, որոնք սոսնձում են քաղաքային միջավայրի տարբեր բաղկացուցիչները։ Սա այն կետն է, որտեղ հատկապես կարևորվում է կայուն ճարտարապետությունը։ Այն միավորում է բազմաթիվ մասնագիտություններ, մոտեցումներ։ Հենց այս կոնցեպտն է, որ արդեն այսօր ստեղծում է ապագայի քաղաքները, որոնք հաշվի են առնում մարդու և բնության ներդաշնակ համակեցության բոլոր ասպեկտները»,- ասում է Նայըլ Դեմփսին։ 

«Հեղինակավոր ճարտարապետների հանդիպումը մեր համայնքի հետ հրաշալի հնարավորություն էր՝ հերթական անգամ միջազգային նորագույն կոնցեպտների վրա ուշադրություն դարձնելու և դրանք Հայաստանում կիրառելու հնարավորությունները դիտարկելու համար։ Համոզված ենք, որ այս հանդիպումից հետո Հայաստանի ճարտարապետների նոր նախագծերում կտեսնենք քննարկված կոնցեպտները և մոտեցումները»,- համոզմունք հայտնեց «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։ 

Շնորհանդեսի ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան հարցեր հղել խոսնակներին, քննարկել Հայաստանում կայուն ճարտարապետության կոնցեպտի կիրառության տարբերակները և հույս հայտնեցին, որ նման հանդիպումները էլ ավելի հաճախ կկազմակերպվեն։

 

Աղբյուր

Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը