Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդեսը
ՄՇԱԿՈՒՅԹ
«Քավություն» Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում, օրերս, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ բրիտանացի արձակագիր և սցենարիստ Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդեսը ։
Գրքի սյուժեն հետևյալն է.
Ամառային մի շոգ օր տասներեքամյա Բրայոնի Թոլիսը ականատես է լինում տարօրինակ դրվագի։ Աղջկա
անփորձությունը, չափազանց վառ երևակայությունն ու հանգամանքների համակցությունը անդառնալիորեն
փոխելու են այդ օրը Թոլիսների տանը հավաքվածների կյանքը:
Բանախոսներն էին`
«Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանը և
թարգմանչուհի Մարիա Սադոյանը, ովքեր էլ ներկայացրին գիրքը։
Գրքի սցենարով 2007 թվականին նկարահանխել է ֆիլմ, որն էլ արժանացել է Օսկարի։
Գրքի ներկայացմանը զուգահեռ բեմադրվել էր փոքրիկ ներկացում`հատվածներ գրքից։
Անուշ Հայիրյան























































