Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրանտ Բագրատյանն 9 քայլերից բաղկացած էներգետիկ բարեփոխում է առաջարկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր 9 քայլերից բաղկացած էներգետիկ ռեֆորմը, որը թույլ կտա էական բարձրացումներ չանել համակարգում:

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. ««Ոչ թալանին» շարժումը հսկայական աշխատանք արեց (անում է) Հայաստանում հանրային մտածողության ընդվզման, փնտրտուքի և հետագա զարգացման ու պրակտիկայում այդ ամենի իրականացման կապակցությամբ։ Իրականում, ժողովուրդը աշխատում է իշխանությունների փոխարեն։

Ակնհայտ է, որ ՀԷՑ-ի սեփականատերը (ՌԴ կառավարությունը) հենց այս շարժման շնորհիվ է, որ իրական տեղեկատվություն ստացավ, թե ի՞նչ է կատարվում էներգետիկ ոլորտում, պատկերացումներ կազմեց չարաշահումների մասշտաբի մասին։ Մոսկվայում բնակվող իմ մտավորական ընկերները զայրույթից կարկամել էին իմանալով էլեկտրաէներգիայի սակագները ՀՀ-ում (ՌԴ համեմատ)։ Դրանով հանդերձ ժողովուրդն արեց այն, ինչն իրականում ՀՀ իշխանությունների գործն էր։

Հիմա ելքերի մասին։

Իրականում ՀՀ էներգետիկ համակարգը խորը բարեփոխումների առաջ է կանգնած։ Ներկայում այն պետական կառավարման մեթոդաբանությամբ է գործում։ 1990-1992թթ փորձը ցույց տվեց, որ դա շուկայական տնտեսությունում չի աշխատում։ 1993-1997թթ ստեղծվեցին արտադրության և սպառման համակարգերի հարմոնիկ շուկայական մեխանիզմներ։

1999-ից հետո այդ մեխանիզմները ոչնչացվեցին և անցում կատարվեց, վերստին, պետական համակարգին՝ ծախսատար, անարդյունավետ, հսկայական կոռուպցիոն ռիսկերով։ Ստորև հակիրճ ներկայացնում եմ էլեկտրաէներգետիկ հատվածում բարեփոխումների քայլերը, որոնք իրականացնելու համար ընդամենը մի 15 օրվա աշխատանք է պետք։

1. ՀԾԿՀ 2015թ հունիսի 17-ի որոշումը էլեկտրաէներգիայի նոր սակագների մասով չեղարկվում է։

2. Օրենքով ստեղծվում է էներգետիկ շուկա հետևյալ մասնակիցներով. արտադրողներ (գեներացնող հզորությունների՝ ԱԷԿ, ՀԷԿ-երի, Ջէկ-երի ներկայացուցիչներ), տեղափոխողներ (բարձրավոլտ գծերի ներկայացուցիչներ և մանրածախ վաճառողներ (ՀԷՑ), Կառավարության (էներգոնախ), ՀՀ ԿԲ, ՀԾԿՀ ներկայացուցիչներ։

3. Էներգետիկ շուկայի մասնակիցների միջև պարբերաբար (սկզբնական շրջանում ամեն օր, իսկ ապա ամեն շաբաթ, ի վերջո առնվազն ամեն ամիս) տեղի են ունենում գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գնի սակարկություններ՝ ՀԷՑ-ի (ՀԷՑ-երի) պահանջարկի հայտի հիման վրա։ Որոշումներն ընդունվում են ներկայացուցչական քվեարկությամբ։ Էներգետիկ շուկայի նիստերը նախագահում են հերթով բոլոր մասնակիցները։

4. ՀԾԿՀ-ն հետայսու դադարեցնում է էլեկտրաէներգիայի սակագին հաստատելու պրակտիկան։

5. ՀԾԿՀ-ի իրավասության տակ է միայն բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագինը հաստատելը։ Այս սակագնից հետո ձևավորվում է էլեկտրաէներգիայի մեծածախ գինը՝ “գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գին + բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագին”։

6. ՀԾԿՀ-ն ելնելով էլեկտրաէներգիայի մեծածախ գնից շուկայի ներկայացուցիչների հավանությանն է ներկայացնում մարժայի (սպրեդի) չափը (տոկոսներով էլեկտրաէներգիայի մեծածախ գնի նկատմամբ)։ Այն կարող է լինել տարբերակված ըստ սպառման ժամանակի (ցերեկ, գիշեր) և ծավալի (ամսեկան մինչև 100 կիլովատ, 100-300, 300-1000 և այլն)։

7. Մարժան սահմանելուց հետո ձևավորվում է էլեկտրաէներգիայի մանրածախ գինը՝ շուկայական։ Այն կարող է փոփոխվել (բարձրանալ և իջնել) ըստ ամիսների։

8. ՀԷՑ-ը (անկախ թե ով է սեփականատերը) բաժանվում է առնվազն 2 (երկու) ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող ձեռնարկությունների (օրինակ, առանձին, Երևանը և մնացած հանրապետությունը)։

9. Եթե վերը նշված 8 կետերի կատարումն ավելի երկար ժամանակ պահանջի, ապա ժամանակավորապես, օրինակ օգոստոսի 1-ից, բայց ոչ ավել, քան մինչև հոկտեմբերի 1-ը, ՀԷՑ-ը թող ինքը սակագին հաստատի և աշխատի։

Արեք այս ամենը և կստանաք 30-35 դրամ սակագին, իսկ դրա տարեկան բարձրացումը 3-5%-ից ավել չի լինի»։

 

Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Վիտամին Դ-ն բուժում է թոքերը ինհալյացիայի միջոցով․ նոր բացահայտումԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Վեյփ ծխելուց հետո դպրոցականի բերանից փրփուր է դուրս եկել և ցնցումներ է ունեցելԱմերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան