Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ը խաղում է Թուրքիայի հետ, որին հովանավորում է նաև Բրիտանիան. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ն «Նեոօսմանիզմն ու Հայաստանը՝ Ղարաբաղը հանձնելու համատեքստում» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը միանգամայն բաց ասել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց պայմանով, որ ապահովվի հայ բնակչության անվտանգությունը։ Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով։ Երևանից արված այդ հայտարարությունը օրգանապես լրացվել է Բաքվից։ Իլհամ Ալիևն ասել է, որ տարածաշրջանում ապրող հայերը պետք է ընտրեն՝ ընդունե՞լ Ադրբեջանի քաղաքացիությունը, թե՞ ապրելու այլ տեղ փնտրել։

Արցախի բնակիչների բացարձակ մեծամասնության համար դա նշանակում է էթնիկական հատկանիշներով վտարում, այսինքն՝ էթնոցիդ։ Թուրքիայի բնակչության գրեթե կեսը (ավելի քան 48 %) կարծում է, որ 2023 թվականին վերջապես ավարտվում է հարյուր տարի առաջ Լոզանի խաղաղության պայմանագիրը, ըստ որի, Օսմանյան Կայսրությունը զրկվել էր իր տարածքների զգալի մասից։ Բաքուն, թուրքերի աջակցությամբ, կարող է վերջ դնել դրան՝ վերահսկողության տակ վերցնելով Լաչինի միջանցքը, որն այսօր գոյություն ունի միայն Ռուսաստանի խաղաղապահների շնորհիվ։ Բայց Ղարաբաղի տարածքում նրանց մնալը սահմանափակվում է հինգ տարով, և փաստ չէ, որ պայմանագիրը կերկարաձգվի։ Այժմ առանցքային հարցը վերաբերում է, այսպես կոչված, «Սյունիքի (Զանգեզուր) միջանցքին»՝ Հայաստանի հարավային տարածքին, որը բաժանում է Նախիջևանի տարածաշրջանը Ադրբեջանից։

Փաշինյանը փորձում է ամրագրել դրա պատկանելությունը Հայաստանին, ինչը Բաքուն և Անկարան այժմ դիտարկում են որպես ժամանակավոր երևույթ։ Ուստի ներկա նեոօսմանիստները կարող են ըմբռնումով վերաբերվել Փաշինյանի՝ Արցախի հանձնման մասին հայտարարությանը, բայց ոչ ավելին։ Նեոօսմանիստների շնորհիվ Ադրբեջանն այսօր ունի պատերազմում հաղթողի կարգավիճակ և ցանկանում է ամրապնդել ձեռք բերված արդյունքները, իսկ եթե հնարավոր է՝ զգալիորեն ավելացնել դրանք: Թուրքիան շահագրգռված է վերահսկողություն սահմանել Նախիջևանի և Ադրբեջանի միջև ընկած հատվածում, որպեսզի կտրի Հայաստանը Իրանի հետ սահմանից և ապահովի ուղիղ ցամաքային միջանցք դեպի Ադրբեջան։ Գաղտնիք չէ, որ Վաշինգտոնը նույնպես շահագրգռված է հյուսիսից Իրանի վրա ճնշում գործադրելու համար հենակետ ստեղծելու հարցում: Ուստի, ԱՄՆ-ը խաղում է Թուրքիայի հետ, որին հովանավորում է նաև Բրիտանիան։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը, չգիտես ինչու, ԱՄՆ-ին (Վաշինգտոն) և ԵՄ-ին (Փարիզ) ընկալում է որպես հակամարտության դեպքում Թուրքիայից պաշտպանություն։

Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները անմիջականորեն են ծանոթ թուրքական վերնախավին և նրա նեոօսմանյան նկրտումներին: Այդ թվում՝ այն պատճառով, որ իրենք են ստեղծել ու պատրաստել նրանց։ Նրանց շնորհիվ է, որ Անկարան հայտարարում է, որ իրենք Ադրբեջանի հետ մեկ երկիր և մեկ ժողովուրդ են, իսկ Ալիևը, կտրուկ ավելացնելով գազի մատակարարումները Թուրքիա, միաժամանակ թուրք Էրդողանից օրհնություն և փող է ստանում Հայաստանի հետ հարաբերությունները սրելու համար։ Հայաստանն այսօր փնտրում է արտաքին հովանավորի, որը կարող է երաշխավորել իր ամբողջականությունը։ Ով նման երաշխիքներ տա, դաշնակից կհայտարարվի։ Հայտնի պատճառներով Փաշինյանի արևմտամետ ռեժիմը չի ցանկանում Ռուսաստանին ընդունել որպես երաշխավոր։ Հետևաբար, փնտրվում են երաշխավորներ կողքից։ Բացի ամերիկացիներից, մեծ հույսեր կան ֆրանսիացիների և այլ եվրոպացիների հետ։

Նրանք, սակայն, Սյունիքի մարզում ունեն իրենց սեփական հետաքրքրությունը: Հայաստանի այդ հարավային վարչական միավորը մեծ նշանակություն ունի հավաքական Արևմուտքի համար, քանի որ, բացի ՌԴ ԶՈՒ զորախմբից (Կապանում, Մեղրիում և Սիսիանում), այնտեղ է գտնվում նաև Իրանի հյուպատոսությունը (Կապանում)։ Ավելի կարևոր է այն, որ հենց Սյունիքի մարզի հարավում է ծրագրվում «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը (որտեղ հիմա ուղղված են Բաքվի և Անկարայի հայացքները), և որով Արևմուտքը հատկապես է հետաքրքրված հնարավոր տնտեսական և աշխարհաքաղաքական հեռանկարներով: Ուստի, ԵՄ-ն կենտրոնացել է ներդրումների վրա Հայաստանի հարավի այն տարածքում, որտեղ նախ ա տես վում է ստեղ ծել մի ջանց ք ը : «Դիմակայուն Սյունիք. թիմ Եվրոպա» ծրագիրը, որն իբր ուղղված է բնակիչների սոցիալտնտեսական վիճակի բարելավմանը, նպատակ ունի նախապատրաստել ենթակառուցվածքներ «Զանգեզուրի միջանցքի» բացման համար։

Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ ամբողջ Արևմուտքն ընդհանրապես, շահագրգռված չեն Հայաստանի ու Արցախի բարգավաճմամբ կամ խաղաղությամբ։ Նրանց համար շատ ավելի կարևոր է ապահովել իրենց համար առավել բարենպաստ պայմաններ սեփական շահերն իրականացնելու համար։ Եվ դա արվում է՝ հենվելով նեոօսմանական նկրտումներ ունեցող ՆԱՏՕ-ի թուրք անդամների վրա, որոնք այժմ նոր թափ են ստանում, այդ թվում՝ Լոզանի խաղաղության պայմանագրի ավարտի պատճառով: Արևմտյան երկրների համար դա ավելի հետաքրքիր հեռանկար է, քան հայերին օգնելը։ Եվ, իհարկե, շատ ավելի շահավետ: Բացի այդ, Արևմուտքը նեոօսմանականներին նաև այլ նպատակների է մղում, այն է՝ Ռուսաստանին Անդրկովկասից մեղմորեն դուրս մղելը և առավելագույն բարենպաստ դիրք գրավելը Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև թուրքական (հետևաբար ՆԱՏՕ-ի) ազդեցության ապահովումը ռուսական Վոլգայի և «Մեծ Թուրանի» թյուրքալեզու տարածքներում։

Եվ այդ ամբողջ ընթացքում բուն Հայաստանում իրավիճակը գնալով ավելի է լարվում։ Նեոօսմանականների արտաքին ոտնձգությունների և ներքին ցնցումներից ապակայունացման վտանգները անընդհատ աճում են։ Երևանում շարունակվում են զանգվածային ցույցերը, դժգոհների թիվը շարունակում է աճել, մարդիկ բարիկադում են փողոցները, կազմակերպում «նստացույցեր»։ Ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև։ Այս և նմանատիպ իրավիճակներում, որոնց թիվը միայն կբազմապատկվի, շատ կարևոր է, թե նման գործողություններին ինչպես կարձագանքի Փաշինյանի ռեժիմը։ Եթե նա փորձի ուժով ճնշել և ցրել բողոքի ակցիաները, ապա կբախվի զայրացած քաղաքացիների անմիջական արձագանքին, ինչը կարող է հանգեցնել ծայրահեղ անկանխատեսելի հետևանքների։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»