Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բրիտանացի նախարարը ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայաստանի պատմության թանգարան:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նրան ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը:

Դավիթ Պողոսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ թանգարանն արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը՝ շուրջ չորս հարյուր հազար հավաքածուների նմուշներով կամրջելով անցյալն ու ապագան։

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել հնագիտական, դրամագիտական, ազգագրական հավաքածուներին: Նա մեծ հետարքրքությամբ դիտել է հայ հնագույն մշակույթն արտացոլող ցուցանմուշները և նշել, որ տպավորված է հայկական մշակույթով:  Լեո Դոքերթիին հատկապես հիացրել է գորգերի սրահը՝ հայկական գորգարվեստին բնորոշ յուրահատուկ հորինվածքներով և զարդապատկերներով գորգերի և կարպետների շքեղ հավաքածուով:

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը համառոտ անդրադարձել են համագործակցության հեռանկարներին: Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ 2027-2028 թթ. նախատեսվում է ցուցադրություն կազմակերպել Հայաստանի պատմության և Բրիտանական թանգարանների սերտ համագործակցությամբ: Ցուցադրության վերաբերյալ մանրամասները դեռևս քննարկման փուլում են:

Նշենք, որ Բրիտանական թանգարանում այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներ՝ «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրի ներքո: Ցուցադրությունը ներառում է Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V րդ, դդ․), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV-րդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․): Այն բաց կլինի մինչև 2023 թ. օգոստոսի 13-ը։

Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձին