Կոտրել են Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսության շենքի պատուհանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասի
Անհայտ անձը Նյու Յորքում կոտրել է այն շենքի պատուհանները, որտեղ գտնվում է Թուրքիայի հյուպատոսությունը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են քաղաքի ոստիկանական բաժանմունքում։
Այդ շենքում է գտնվում նաև ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը։
«Մոտավորապես ժամը 3:30-ին ահազանգ է ստացվել թուրքական հյուպատոսությունում տեղի ունեցած հանցագործության մասին։ Դատելով նկարագրությունից՝ տղամարդը մոտեցել է հյուպատոսությանը, կոշտ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել բազմաթիվ պատուհաններին, ապա անհետացել է անհայտ ուղղությամբ»,-նշել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ հետաքննություն է անցկացվում, և հանցագործի շարժառիթները դեռ հայտնի չեն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



