Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվել են հանրապետության բոլոր դատարանների մուտքերը․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Օդերևութաբանի համաշխարհային օր, Արևել յան Թիմոր՝ Անկախության օր Ինդոնեզիայից, Կուբա՝ Անկախության օր Միացյալ Նահանգներից, Սաուդյան Արաբիա՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Ինդոնեզիա՝ Ազգային վերածննդի օր, Կամբոջա՝ Զոհերի հիշատակի օր, Կամերուն՝ Ինքնիշխան պետականության ստեղծման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1562 – Սեբաստիայում գումարված ժողովը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ, երկու դիմում է ուղարկել Հռոմի պապ Պիոս Դ-ին:

1851 –ծնվել է արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանը։

1918-Հայ–թուրքական պատերազմի ժամանակ թուրքերը գրավել են Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթախչին, Վորոնցովկան։ Երկօրյա մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան։

1919-Նախիջևան է մտել հայկական բանակի առաջին վաշտը։ – վախճանվել է դերասանուհի Ազնիվ Հրաչյան։

1920 –ծնվել է դերասանուհի Նվարդ Աբալ յանը։

1931 –ծնվել է քանդակագործ Սարգիս Յուխանյանը։

1946– ծնվել է ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը:

1950– ծնվել է անվանի հրաձգուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանը:

1954 –վախճանվել է նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանը։

1981 –վախճանվել է արձակագիր Սուրեն Այվազյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆիլիպինների հետ։

1997- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Էկվադորի հետ։

1990 - ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են ՀԽՍՀ Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ, որտեղ Կոմկուսը պարտվել է Հայոց համազգային շարժմանը։

2002-Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը ցուցադրվել է Կաննում։

2019- առավոտից Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվել են հանրապետության բոլոր դատարանների մուտքերը մի քանի ժամով։

2020- Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել:

ԱՇԽԱՐՀ

526- Անտիոքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից զոհվել է մոտ 250 000 մարդ։

1498–պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման եվրոպացիներից առաջինը հասել է Հնդկաստան՝ շրջանցելով Աֆրիկան։

1506 –վախճանվել է իսպանացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը։

1570- քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսը հրապարակել է առաջին «Theatrum Orbis Terrarum» քարտեզների ատլասը։

1742 -ռուս շտուրման Սեմյոն Չել յուսկինը շնասայլակներով հասել է Եվրասիայի ամենահյուսիսային կետ, որը, ի պատիվ նրա, անվանվել է Չել յուսկինի հրվանդան։

1756 -եվրոպական պատերազմական թատերաբեմում տեղի է ունեցել Յոթնամյա պատերազմի առաջին ծովային ճակատամարտը։

1799– ծնվել է ֆրանսիացի գրող և թատերագիր Օնորե դը Բալզակը:

1801 -սկսվել է «Նարնջային պատերազմ» անվանումը ստացած երեքշաբաթյա հակամարտությունը Իսպանիայի և Պորտուգալիայի միջև։

1804 –ծնվել է ռուս երգահան Միխայիլ Գլինկան։

1882– Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծել են «Եռյակ միությունը»:

1895 -Նյու Յորքում տեղի է ունեցել ֆիլմի առաջին վճարովի դիտում (հանդիսատեսի համար ցուցադրվել է չորս րոպե տևած բռնցքամարտի տեսագրություն)։

1896 –վախճանվել է գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կլարա Շումանը։

1900 -Ֆրանսիայում տեղի է ունեցել 2-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

1901 – ծնվել է հոլանդացի շախմատիստ, մաթեմատիկոս Մաքս Էյվեն։

1902– Կուբան հայտարարվել է հանրապետություն։

1908– ծնվել է ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը:

1927-Մեծ Բրիտանիան ճանաչել է Սաուդյան Արաբիայի անկախությունը։

1940 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանտարկյալների առաջին խումբը տեղավորվել է Աուշվիցի նորաբաց համակենտրոնացման ճամբարում։

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները սկսել են Կրետե կղզու գրավման օպերացիան։

1943 - ծնվել է իտալացի էստրադային երգիչ Ալ Բանոն:

1967 - BBC-ն արգելել է եթեր հեռարձակել Բիթլզի «A Day in the Life» երգը այն պատճառով, որ երգի բառերում առկա են ակնարկներ նարկոտիկներ օգտագործելու վերաբերյալ։

1989 – ռուս օդաչու Ալեքսանդր Զուեևը գողացել է «ՄԻԳ-29» ռուսական կործանիչը և հանձնել Թուրքիային, ապա և քաղաքական ապաստան է գտել ԱՄՆ-ում:

2002 - Պորտուգալիան ճանաչել է Արևել յան Թիմորի անկախությունը։

2003-Սուրբ աթոռը հրատարակել է ժամանակակից լատիներենի բառարանը, որի մեջ ներառված են եղել այնպիսի ժամանակակից բառեր, ինչպես՝ տեսահեռախոս, Ինտերպոլ, բեսթսելլեր և այլն, որոնց մասին հին հռոմեացիները գաղափար չեն ունեցել։

2019 -Պյոտոր Պորոշենկոյի փոխարեն Ուկրաինայի նախագահ է դարձել Վլադիմիր Զելենսկին։

2022 -Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ավարտվել են մարտերը Մարիուպոլի համար, այն ամբողջովին հայտնվել է ռուսների վերահսկողության տակ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով