Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքացի Գեւորգ Սաֆարյանը, ինչպես նաեւ 5 քաղաքացիներ հայտնել են, որ 2015 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:30-ից մինչեւ 2016 թ. հունվարի 1-ը՝ ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից Ամանորի գիշերը անցկացվող միջոցառում-ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները բռնություն են կիրառել իրենց նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՔԾ-ից հայտնում են, որ քաղաքացի Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



