Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրապարակվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հռչակագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հռչակագիրը.

«Արցախի անվտանգության եվ զարգացման ճակատ» հանրային շարժման

հ ռ չ ա կ ա գ ի ր ը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը (այսուհետ՝ Շարժում), համաժողովրդական շարժման ձևաչափով ԱԶԱՏ, ԱՆՎՏԱՆԳ, ԵՐՋԱՆԻԿ և ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ գաղափար-նպատակի շուրջ կամավոր հիմունքներով միավորում է, որում ներգրավված են քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ:

Արցախը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու գերխնդրի իրագործման համար Շարժումն իր առջև նպատակ է դրել համախմբել հայության բոլոր հատվածներին և, առաջին հերթին, Արցախի հանրային, քաղաքական, մտավորական, մասնագիտական և այլ շրջանակների:

2023թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում քաղաքական ուժերի, հանրային շրջանակների և առանձին անհատների մի մեծ խումբ՝ մոտ 100 մարդ, ընդհանրական ու առանձին խմբերով քննարկումներ է անցկացրել Արցախում ստեղծված իրավիճակի, մեր ժողովրդին սպառնացող վտանգների, օրեցօր խորացող կառավարման ու հումանիտար ճգնաժամերի հաղթահարման ուղիների և այլ հրատապ թեմաներով:

Այդ բանավեճերի և քննարկումների արդյունքում մենք՝ Արցախի ապագայով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչներս ու անհատներս, համաձայնության ենք եկել Արցախի անվտանգության ու զարգացման նոր ռազմավարություն ունենալու և նրա հիմնական դրույթները մշակելու շուրջ: Աշխատանքների շարունակման շնորհիվ մեզ հաջողվել է հստակեցնել Արցախի ապագայի տեսլականը, որը ներկայացվել է երկրի իշխանություններին:

2020թ. նոյեմբերից, 44 - օրյա աղետաբեր պատերազմից հետո ձևավորված անվստահության միջավայրը, լիակատար շրջափակումը,  վատթարացող տնտեսական  պայմանները, սոցիալ-հոգեբանական բարդ իրավիճակը հուշում են, որ առանց հանրային մեծ համախմբման անհնար է լինելու Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական խնդիրների լուծումը: Այդ գործին մեծապես խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների դիրքորոշումը Արցախի հարցում: 

Նման իրավիճակում մենք իրավունք չունենք անտարբեր հետևել և դիտորդի դերում մնալ: Պահն օրհասական է և իր երկրի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայորդուց, Արցախի հանդեպ համակրանք ունեցող ամեն մի բարեկամից պահանջում է հայրենասիրական մղումները, կարողություններն ու նվիրումի պատրաստակամությունն ուղղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարին՝ բոլոր հնարավոր միջոցներով։

Մեր նախնիներից ստացած հարազատ ու ծաղկուն Արցախը հայկական պահելու սուրբ նպատակի համար մենք, հրաժարվելով նեղ անձնական շահերից, վեր  կանգնելով կուսակցական, պաշտոնական դիրքերից, հռչակում ենք «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը՝ որպես համախմբման ու միասնաբար պայքարելու կամքի և վճռականության դրսևորում։

Բոլոր նրանք, ովքեր ընդունում են մեր կողմից հայտարարված գաղափար-նպատակը, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվությունը Հայրենիքի հանդեպ, ում համար թանկ են հայկական արմատներն և մեր երեխաների ապագան՝ կարող են միանալ մեզ՝ անդամակցելով հանրային շարժմանը և  ուժեղացնելով Արցախի անվտանգության ու զարգացման ճակատը։

Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է