Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Թանգարանների միջազգային օր, Հաիթի՝ Դրոշի օր, Դանիա՝ Դյուբբելի ճակատամարտի օր, Ղրիմ՝ Դեպորտացիայի զոհերի օր, Թուրքմենստան՝ Վերածննդի և Մեխտիմկուլի Ֆրագիի պոեզիայի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1897-ծնվել է դերասան Գուրգեն Ջանիբեկյանը։

1910-ծնվել է արձակագիր, թարգմանչուհի Նորա Ադամյանը։

1918-Երևանի քաղաքային խորհուրդը ընդլայնված նիստում ընդունել է Երևանի քաղաքագլուխ Թադևոս Թոշյանի առաջարկությունը՝ քաղաքն առանց դիմադրության թուրքերին հանձնել, բայց Ազգային խորհուրդը, Արամ Մանուկյանի գլխավորությամբ, կտրուկ դեմ է հանդես եկել և բեկանել այդ որոշումը:

1981-վախճանվել է ամերիկահայ գրող Վիլ յամ Սարոյանը։

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավել են Բերձոր քաղաքը՝ ճանապարհ բացելով Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մոլդովայի հետ։

2005- Հայաստանի և Վրաստանի սահմանային Բագրատաշեն ավանում բացվել է Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ կառուցված ու կահավորված անցագրային կետի նոր շենքը:

2006- Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղերի» բարձրացման աշխատանքները, վաղ առավոտից ծով է դուրս եկել ժամանակակից սարքավորումներով զինված «Նավիգատոր» նավը:

2012-Հայ ազգային կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

2014-ոստիկանությունը բերման է ենթարկել «Ոչ պուտինիզմին» կարգախոսով ակցիայի երկու մասնակիցների՝ Արմեն Ուրիխանյանին և Վարուժան Տրիբունյանին։

2015-կառավարության նախաձեռնած համայնքների խոշորացման հարցով հանրաքվեն Լոռիում և Տավուշում տապալվել է։

2017- Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը։

2018- Արմավիրի մարզի «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցներից թվով 87 անձ թունավորվել է և հոսպիտալացվել, հարուցվել է քրեական գործ:

2019- Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ որոշելով ազատ արձակել նրան անձնական երաշխավորության դիմաց: Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր են ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

2020- Վորոնեժի օդանավակայանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգային ծխախոտների հերթական խոշոր բեռը:

2022-պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և մտացածին գաղափարներով նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու համար։

ԱՇԽԱՐՀ

1048-ծնվել է պարսիկ և տաջիկ բանաստեղծ, մաթեմատիկ, փիլիսոփա Օմար Խայամը։

1268-եգիպտացի մամլուքները գրավել են Անտիոքը։

1291-եգիպտացի մամլուքները գրավել են Սուրբ հողում գտնվող խաչակիրների վերջին ամրոց Ակրան։

1565-Օտոմանյան Կայսրության կողմից սկսվել է Մալթայական օրդենին պատկանող Մալթա կղզու պաշարումը։

1652-բրիտանական Ռոդ-Այլենդ գաղութում ընդունվել է ստրկությունը արգելող օրենք, որն առաջինն էր Հյուսիսային Ամերիկայում։

1704-Սանկտ Պետերբուրգի մոտ հիմնադրվել է Կրոնշլոտը՝ Կրոնշտադտ ֆորտը։

1804-Նապոլեոնը հայտարարվել է Ֆրանսիայի կայսր։

1830-ԱՄՆ-ում սկսել են արտադրել առաջին խոտհնձիչները։

1888-ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել են գրամոֆոնային սկավառակները։

1900-Տոնգան ստացել է բրիտանական պրոտեկտորատի կարգավիճակ։

1915-առաջին անգամ փորձարկվել է «Ամենագնաց» տանկը։

1923-ֆրանսիացի գյուտարար Անտուան Բարնայը ստացել է համարի հավաքման սկավառակով հեռախոսի արտոնագիր։

1935-կործանվել է խորհրդային ամենամեծ «Մաքսիմ Գորկի» ինքնաթիռը, զոհվել է 49 մարդ։

1941-իտալացի հերցոգ Սպոլետոն հայտարարվել է ֆաշիստական Խորվաթիայի թագավոր։

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը ոչնչացրել է Կերչի թերակղզում գտնվող խորհրդային բանակի մնացորդները։

1944-սկսվել է Ղրիմի թաթարների վտարումը Ղրիմից։

1949-Նյու Յորքում բացվել է առաջին ուղղաթիռային հրապարակը։

1960-երեք հոգևորական հայտարարել են, որ Իռլանդիայի Լոխ Նեսի լճում տեսել են հրեշի։

1974-Հնդկաստանը դարձել է ատոմային զենք ունեցող 6-րդ պետությունը։

1980-Եվրոպական տնտեսական միությունը պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ։

1996-Թայվանում բուրգ են կառուցել խաղալիք խորանարդիկներից՝ 25,05 մետր բարձրությամբ։

2005-Ռուսաստանում հոսքագծից դուրս է եկել առաջին ԼԱԴԱ «Կալինան»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով