Վատիկանի մասնագետները վերադարձնում են Հին Հռոմի արձանի նախկին փայլը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վատիկանի Կլոր սրահ թանգարանի որմնախորշում տեղադրված շինարարական փայտամածները կողմնակի աչքերից թաքցնում են վերականգնիչների աշխատանքը, որոնք հեռացնում են բազմադարյա կեղտը հին աշխարհի ամենահայտնի, ամենամեծ բրոնզե արձանի՝ ոսկեզօծ Հերկուլեսի, վրայից, գրում է The Associated Press-ը։
Ավելի քան 150 տարի Հերկուլեսի 4-մետրանոց արձանը կանգնած է եղել այդ որմնախորշում, գրեթե չարժանանալով ուշադրության իր ձեռք բերած մուգ ծածկույթի պատճառով։
Բայց միայն մոմի և այլ նյութերի հեռացումից հետո, որ մնացել էին 19-րդ դարի վերականգնումից հետո, Վատիկանի փորձագետները հասկացան արձանի, որպես իր ժամանակի ամենանշանակալի ոսկեզօծ արձաններից մեկի, իրական հոյակապությունը։ Թանգարանի այցելուները կարող են համոզվել դրանում, երբ կավարտվի վերականգնումը, որը սպասվում է դեկտեմբերին։
«Յուրահատուկ ոսկեջուրը չափազանց լավ է պահպանվել, հատկապես խտության և միասեռության առումով»,- պատմել է Վատիկանի թանգարանի վերականգնիչ Էլիս Բալտերան։
Մոմի և այլ նյութերի հեռացումը, որ մնացել էին նախորդ վերականգնումից, ավարտված է։ Այնուհետև վերականգնիչները մտադիր են խեժից նոր ծեփոններ պատրաստել, որպեսզի դրանցով փոխարինեն գիպսե կարկատանները, որոնք ծածկում էին պակասող մասերը, այդ թվում ծոծրակի և ճակատի մասերում։




















































