Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չեմ ուզում պապան մեզ վերևից նայի, ուզում եմ՝ տուն գա». Նռնականետորդ Գարիկ Սայադյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գարիկի հետ ծանոթացել ենք Բարձրունի գյուղում: Ծնունդով այնտեղից եմ, իսկ Գարիկն էլ եկել ու տատիկի տանն էր մնում: Առաջին հայացքից սիրահարվել է ինձ: Սկսեցինք ընկերություն անել, նշանվեցինք ու ամուսնացանք: Տասը տարի ամուսնացած ենք եղել, դրանք իմ կյանքի լավագույն՝ երջանիկ ու անհոգ տարիներն էին: Գարիկը նվիրված էր ընտանիքին, հոգատար հայր էր, բառերը չեն հերիքի նրան նկարագրելու համար: Ընկերասեր էր, աշխատասեր, յուրահատուկ մարդ էր, Գարիկին ճանաչողները շատ են ափսոսում նրա ֆիզիկական բացակայության համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է կինը՝ Մելինեն:

Ամուսնությունից հետո Գարիկը պայմանագրային զինծառայության է անցնում Վայքի զորամասում, որտեղ էլ ծառայում է 10 տարուց ավելի: «Սկզբում շատերս դեմ էինք, ասում էինք՝ ամսվա մեջ 15 օր տանը չես լինելու, բայց որոշել էր պայմանագրային զինվորական դառնալ և իր որոշումից հետ չկանգնեց: 2010 թ.-ից սկսվեց իր պայմանագրային ծառայությունը»,-նշում է զրուցակիցս:

Կնոջ խոսքով, ամուսինը քչախոս էր դառնում ծառայությանը վերաբերող հարցերում, չէր սիրում շատ պատմել, թե ինչպես է անցնում ծառայությունը, ինչ են անում: Մելինեն ասում է՝ շատ տղաների ընտանիքներ կարողանում են պատմել, թե ինչպես է անցել իրենց որդիների կամ ամուսինների դիրքային ծառայությունը, որովհետև շատերը տանը կիսվել են ինչ-որ պատմություններով, մինչդեռ Գարիկն այս հարցերում լռակյաց էր: «Զանգահարում էր, ձայնը լսում էի, գիտեի, որ իր հետ ամեն ինչ կարգին է, դա ինձ բավարար էր: Նվիրված ծառայող էր, մեծ պատասխանատվությամբ էր մոտենում իր գործին, այն օրերին, երբ արդեն պետք է դիրքեր բարձրանային, ամեն մանրուքի ուշադրություն էր դարձնում, ամեն ինչ պետք է պատրաստ լիներ՝ հագուստից մինչև տարրական այլ իրեր: Սիրով էր ծառայում»:

2020 թվական, սեպտեմբերի 27: «Այդ ժամանակ Բարձրունիի դիրքերում էր, բարձրացել էր սեպտեմբերի 18-ին: Երբ սկսվեց պատերազմը, տագնապ հայտարարեցին, տղաները դիրքերում էին մինչև հոկտեմբերի 9-ը, այդ ընթացքում տուն չեկավ, իրեն չտեսանք: Հոկտեմբերի 9-ին իմացանք, որ տղաներին դիրքերից իջեցնում են ու տանեն Արցախ: Նախ՝ շատ զարմացանք, քանի որ սահմանամերձ գոտի ենք համարվում, հարց առաջացավ՝ ինչո՞ւ են մեր դիրքերից տղաներին իջեցնում: Այդ օրը մի քանի անգամ զանգահարեցի իրեն, անհասանելի էր, հետո պատասխանեց, հարցրի՝ Գա՛ր, դու էլ ես գնո՞ւմ: Պատասխանեց՝ ոչ, ու անջատեց հեռախոսը: Որոշ ժամանակ հետո արդեն իմացա, որ ինքն էլ է գնում Արցախ: Սկսեցի հագուստ պատրաստել իր համար, ամեն ինչ գնեցի այն մտքով, որ տուն կգա, հետո նոր կգնա: Բայց տուն չեկավ, զանգեց՝ գնում ենք, տուն գալ չեմ կարող, թույլ չեն տալիս: Ու գնացին: Վայքի գումարտակը՝ հրամանատարները, զինծառայողները մեկնեցին Արցախ:

Իրենք եղել են Ջրականի դիրքերում: Բավականին թեժ մարտեր են եղել: Հոկտեմբերի 10-ին, 11-ին մեկական անգամ ձայնը լսել եմ, ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Հոկտեմբերի 12-ին երկու անգամ զանգեց, ձայնը շատ հանգիստ էր, ես սկսեցի լաց լինել՝ Գա՛ր, երբ երկու քայլ առաջ ես գնում, մեկ քայլ հետ գնա, երեխեքիդ մենակ չթողնես: Ու հենց այդ պահին իմ ներսում ինչ-որ բան «պոկվեց», թե ինչո՞ւ նման բան ասացի: Գարիկն ասաց՝ ապահով ենք, ամեն ինչ նորմալ է մեր մոտ, նման բաներ էլ չխոսես, դու մենակ երեխեքիս լավ նայի: Ու էլ չզանգեց: Հոկտեմբերի 13-ին զորքը վերադարձավ: Ավտոբուսները տարբեր ժամերի գալիս էին, մինչև վերջին մեքենան սպասել ենք: Իմ եղբայրը, իր հորեղբոր տղան վերադարձան, իրեն փնտրել էին, բայց չէին գտել:

Ամեն մեկը մտածել է, որ կապ չի եղել, գուցե մյուս մեքենայի մեջ է, իրենից տեղեկություն չեն ունեցել: Իր ընկերներից երկուսը եկան մեր տուն, թե Գարիկն ապահով տեղում է, մի անհանգստացեք, շուտով կգա: Բայց իրենից որևէ լուր չէինք կարողանում ստանալ ու սկսեցինք փնտրել: Ամենուր փնտրում էինք, առաջին հերթին հիվանդանոցներում, բայց 5-6 օր հետո դիահերձարանում «գտանք»: Թիկունքից մի փոքրիկ բեկոր էր վնասել իրեն, և զոհվել էր: Հետո տղաները պատմեցին՝ պատերազմական օրերին ԱԹՍ-ն հարվածում է, բեկորը դիպչում է Գարիկի զրահաբաճկոնին, պատռում այն, փամփուշտների «մագազինը» մեջտեղից կիսվում է, իսկ փամփուշտները՝ կախվում: Տղաներն են նկատում, Գարիկն էլ զրահաբաճկոնը հանում է, ասում՝ տանելու եմ տուն, պահեմ, իմ կյանքը փրկել է: Պատերազմի դաշտից դա եկավ ու ինձ հասավ՝ որպես հուշ իրենից»: Գարիկը և Մելինեն երկու երեխա ունեն, նրանց որդին ծնվել է 2010 թ.-ին, իսկ 8 տարի անց՝ նրանց դուստրը: «Գարիկն այնքան էր սպասում մեր աղջկա ծնունդին, Էլենն իր համար մի ուրիշ աշխարհ էր: Մինչև հիմա էլ մեր աղջիկը համարում է, որ հայրիկն աշխատանքի է, դիրքերում է, սպասում է, թե երբ պետք է դուռը բացի ու ներս մտնի:

Ծննդյան օրն ինձ հարցրեց՝ մա՛մ, պապան իմ ծնունդին էլի չի գալո՞ւ: Ամեն ինչ իրեն այսպես եմ ներկայացրել՝ պապան աստղ է դարձել ու երկնքից հետևում է մեզ, երբ լույսի շողերը պատուհանից ներս են ընկնում, Էլե՛նս, իմացիր, որ պապան է քեզ տաքացնում: Իսկ Էլենս ուղղակի պատասխանում է՝ չեմ ուզում մեզ վերևից նայի, ուզում եմ՝ տուն գա: Ինչի՞ իմ ծնունդին չի գալիս, ինձ չի սիրո՞ւմ, որ չի գալիս: Էրիկս ավելի լռակյաց է, մեկ էլ կարող եմ տեսնել, որ պառկել է անկողնում ու լաց է լինում՝ պապային եմ կարոտել: Դպրոցից տուն է գալիս, մեկ էլ կարող է ասել՝ ինչո՞ւ պապան տանը չի: Ավելի մեծ է, ամեն ինչ հասկանում է: Ասում եմ՝ Էրի՛կ ջան, գիտես, թե ինչու պապան տանը չի: «Հա, գիտեմ, բայց կարոտել եմ, ուզում եմ գա»: Հաճախակի ենք Գարիկին այցի գնում, մի քանի օր առաջ տուն եկավ՝ մա՛մ, կգա՞ս, գնանք պապայի մոտ, կարոտել եմ: Չգիտեմ, թե ինչ անեմ, որ երեխաների համար գոնե ցավը մեղմանա:

Կարող են խաղալ, ծիծաղել, մեկ էլ մի պահ հիշում են հայրիկի հետ կապված ինչ-որ դրվագ, ու ամեն ինչ մի ակնթարթում փոխվում է»: Ու այսպես բոլորս ենք ապրում՝ ուրախ ու տխուր օրերի ու ակնթարթների ճամփաբաժանին: «Երբ Գարիկը զոհվեց, շատ էի խեղճացել, թևաթափ եղել, օր ու գիշեր մի հարցի մասին էի մտածում՝ լավ, ես ո՞նց կապրեմ առանց Գարիկի: Ամիսներ շարունակ այս հարցն էի ինքս ինձ տալիս ու լաց լինում Գարիկի համար: Հետո սթափվեցի՝ այսպես չի կարելի, երեխաներ ունեմ, պետք է իրենց մասին մտածեմ, շարունակում եմ ապրել հանուն մեր երեխաների: Օրերն անցան, հետո տարիները, սա չի նշանակում, որ որևէ բան մոռանալու ենք, ցավը՝ սրտումս, բայց մեծ հպարտությամբ եմ ապրում, որ հերոսի կին եմ:

Երբեք գլուխս կախ չեմ քայլելու: Մեծ ուժ նաև դա է տալիս, ասում եմ՝ հերոսի կին եմ, ու քայլում եմ առաջ: Եթե խեղճանամ, առաջին հերթին իմ երեխաներին եմ վնասելու: Դրա համար որոշեցի ապրել, նախ երեխաներիս, հետո իմ ու Գարիկի համար, որ իր պատիվը բարձր պահեմ»: Զրույցի վերջում, երբ խնդրում եմ Մելինեին նկարներ ուղարկել, ասում է՝ Գարիկը նկարվել չէր սիրում. «Տասը տարվա ամուսիններ ենք, ընդամենը մի քանի նկար ունենք, որտեղ երկուսով ենք, նկարվել չէր սիրում, մենք էլ ուղղակի կարևորություն չէինք տալիս համատեղ լուսանկարներ ունենալուն: Բայց արի ու տես, որ այսօր նկարն այնքան թանկ բան դարձավ»:

Հ. Գ. - Նռնականետորդ Գարիկ Սայադյանն անբասիր ծառայության համար դեռևս պայմանագրային զինծառայության տարիներին արժանացել է պատվոգրերի, «Ծովակալ Իսակովի» մեդալի, իսկ հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի: Հուղարկավորված է հայրենի Ջերմուկ քաղաքի պանթեոնում: Գարիկ Սայադյանի ընտանիքի անունից Վայքում նրա և բոլոր զոհված տղաների հիշատակին հուշաքար է տեղադրվել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Վիտամին Դ-ն բուժում է թոքերը ինհալյացիայի միջոցով․ նոր բացահայտումԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա Սողոմոնյան