Ծակքար գյուղում ուժեղ քամին քշել է տան ու խանութի կտուրները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում հունվարի 4-ին ուժեղ քամին քշել է բնակելի տան եւ խանութի տանիքները: Այս մասին այսօր` հունվարի 9-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը` նշելով, որ դեպքի մասին Գեղարքունիքի մարզպետարանին արդեն տեղեկացվել է եւ տուժած բնակիչներն սպասում են անհրաժեշտ օգնության:
«Մեկ տան տանիք մասամբ քշել գցել է հարեւանի հողամաս, նաեւ գյուղի խանութի կռիշը: Փրկարարների կանչեցինք, եկան օգնեցին, արձանագրեցին: Մարզպետարանը նույնպես արդեն տեղյակ է: Այս պահին գյուղում քամի չկա, նորմալ եղանակ է»,-ասաց գյուղապետը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



