Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ «նշանակալի առաջընթացի» մասին հայտարարությունները հակասում են ադրբեջանական ու հայկական կողմերի մեկնաբանություններին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Վաշինգտոնյան բանակցությունների մասին ամերիկյան կողմի գնահատականներին։
Զախարովն ասաց, որ հայկական և ադրբեջանական կողմերը նշել են «խաղաղության պայմանագրի» առացնքային կետերի վերաբերյալ առկա տարաձայնությունների մասին։
«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության նախագծի վրա աշխատանքը Բաքվի և Երևանի միջև շարունակվելու է երկկողմ հիմքի վրա։ Տեսնում ենք մեր դերը այդ գործընթանցի աջակցության մեջ։ Դրա համար էլ առաջարկել ենք Մոսկվայի հարթակը բանակցությունների հերթական փուլոի համար»,- նշեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Մեր գլխավոր նպատակն է, մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, ապահովել կայուն խաղաղություն տարածաշրջանում»,- ասաց նա։
Զախարովան նաև ընդգծեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությանն այլընտրանք չկա։