Ո՞ր աստղերն են մահվանից հետո ամենից շատ «գումար վաստակել». լուսանկարներ
ԼԱՅՖ
Past.am-ը ներկայացնում է աստղերի, ովքեր մահվանից հետո ամենից շատն են «գումար վաստակել»:
Մայքլ Ջեքսոն-115 մլն դոլար
Փոփի արքան մեծ փողեր է վաստակել 2009թ. իր մահվանից հետո: Նրա եկամտի աղբյուրներն են «Մայքլ Ջեքսոն Ուան շոուն», «Միջաք» մյուզիք կատալոգը, երաժշտական ալբոմների վաճառքը:
Էլվիս Փրեսլի- 55 մլն դոլար
Ռոքնռոլի արքան վաստակում է ավելի շատ, քան կենդանի շատ հայտնիներ, և հիմնականում Գրեյսլենդի տոմսերի վաճառքից են գալիս նրա գումարները: Օգոստոսին նաև նրա 53-րդ ալբոմն է հետմահու հանձնվել երկրպագուների դատին , որից նույնպես մեծ գումարներ են գոյացել:
Բոբ Մառլի-21 մլն դոլար
Ռեգիի լեգենդը մահվանից առաջ գործարար դառնալու ճանապարհին էր: Բյուջեն գալիս է Մառլիի ըմպելիքի ընկերությունից, որը արտադրում է «հանգստացնող խմիչք», Մառլիի ընկերությունից, որը արտադրում է էկո-աուդիո ապրանքներ և իհարկե երաժշտությունից (75 մլն ալբոմ է վաճառվել):




















































