Թուրքիայում ընտրություններին ընդառաջ պետական ծառայողների աշխատավարձերը 45 %-ով կբարձրանան. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններից 5 օր առաջ ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է մոտ 700 հազար պետական ծառայողների աշխատավարձերը 45%–ով բարձրացնելու մասին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք որոշել ենք բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը 45%–ով։ Խոսքը 700 հազար մարդու մասին է։ Այսպիսով, պետական ծառայողի նվազագույն աշխատավարձը կբարձրանա մինչև 15 հազար լիրա (ավելի քան 760 դոլար – խմբ.)»,- ասել է Էրդողանը։
Նախատեսվում է նաև 10%-ով բարձրացնել նրանց աշխատավարձերը, որոնց հարազատները զոհվել են ահաբեկչության հետևանքով կամ բանակում առաջադրանքներ կատարելիս։ Գիշերային հերթափոխով աշխատողների աշխատավարձը կավելանա ևս 8%-ով։
Նախագահը խոստացել է հուլիսին շարունակել աշխատավարձերի բարձրացման գործընթացը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (եթե դրա անհրաժեշտությունը լինի) նշանակված է մայիսի 28-ին ։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։ Պետության ղեկավարի գլխավոր ընդդիմախոսը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



