Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող, սա ռեօկուպացիա է․ Ռուբեն Վարդանյան

ՎԻԴԵՈ

Մենք միշտ եղել ենք արժանապատիվ ազգ և պահելու ենք այդ արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին։ Այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին։

«Այսօր ես շատ եմ օգտագործում այս բառը՝ արժանապատվություն։ Եվ ես վստահ եմ՝ սա մեր ամենախորքային, արմատային առավելությունն է։ մենք միշտ եղել ենք արժանապատիվ ազգ, արժանապատիվ հայ, արժանապատիվ արցախցի։ Եվ մենք պահելու ենք այդ արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին։ Մենք բոլորս միասին գնահատման ժամանակ գծել ենք կարմիր գծերը, որոնք ասել ենք՝ անընդունելի է արցախցիների համար», - ասաց Վարդանյանը՝ նշելով, որ սահմանված կարմիր գծերը վեցն էին, մինչդեռ ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտել է դրանք, - «Երբ քեզ մյուսն ամենավատ բառերով ասում է՝ դու պետք է պատասխան տաս, պատասխանը միակն է՝ պետք է պայքարես։ Ուրիշ տարբերակ չկա, որովհետև ուրիշ դեպքում դու դառնում ես ոչ արժանապատիվ մարդ, քո վրայով կարելի է անցնել ոտքերը սրբելով։ Ինձ և բոլորիս համար այդ կարմիր գիծը պետք է հստակ լինի, որովհետև մենք իրավունք չունենք ենթարկվելու, որ մեր անձնագրերը ստուգելու է ուրիշ պետությունը։ Ոչ մեկը չպետք է սահմանափակի մեր ազատ մուտքուելքը Հայաստան»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանն ու դրա հետևանքներին՝ Վարդանյանը նշեց․

«149 օր մենք շրջափակման մեջ ենք։ Մենք չունենք գազ, չունենք լույս, դուք գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը։ Մենք ունենք մեծ քանակությամբ խնդիրներ, բայց մենք դիմանում ենք։ Այո՛, ծանր է վիճակը, բայց մենք պետք է լինենք մի մարդ։ Այս ճանապարհով ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող, սա ռեօկուպացիա է»։

Վարդանյանի խոսքով՝ իրենք չեն ուզում կռվել և պատրաստ են բանակցությունների, սակայն բանակցությունները պետք է լինեն փոխադարձ հարգանքի պարագայում․

«Մենք պարզապես պաշտպանում ենք մեր տունը, մեր քաղաքները, մեր գյուղերն ու գերեզմանները։ Մենք պաշտպանում ենք մեր հողի վրա ապրելու մեր իրավունքը։ Մենք ոչ մեկի վրա չենք ուզում հարձակվել, մենք ուղղակի ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հողի վրա, մեր հայրենիքում։ Եվ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց բանակցությունները պետք է լինեն երկու կողմին հարգելով։ Բանակցությունները պետք է լինեն այն ժամանակ, երբ մենք իսկապես կկարողանանք աշխարհին ասել՝ մենք որպես անկախ Արցախ կարող ենք նստել ու խոսել հարևանի հետ»։

Ինչպես ընդգծել է Ռուբեն Վարդանյանը, վերջին տասնամյակների ընթացքում իրենց նպատակի չի փոխվել և իրենք դա բազմիցս շեշտել են։

«Մենք ունենք նպատակ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ, և այդ նպատակը չի փոխվել, մենք այդ նպատակը նորից ու նորից հաստատել ենք», - նշեց նա։

Անդրադառնալով ստորագրահավաքին՝ Վարդանյանը նշեց՝ ուրախ է, որ մարդիկ միացել են նախաձեռնությանը, քանի որ այն շատ կարևոր է․

«Երիտասարդներն առաջին անգամ ասում են՝ լուծեք հարցերը, չեք կարողանա լուծել՝ մենք ենք լուծելու, ոնց կկարողանանք, այնպես էլ կլուծենք, բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Մենք ենք լուծելու մեր անվտանգության, մեր ազատ հայրենիքի ապագան»։

Իր ելույթի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հերթական անգամ հորդորեց կանգնել Արցախի կողքին ու ապացուցել դա գործուն քայլերով։

«Կոչ եմ անում ամբողջ հայ աշխարհին․ ես վստահ եմ, որ դուք մեր կողքին եք, բայց դուք դա պետք է ցույց տաք», - ասաց նախկին պետնախարարը՝ հորդորելով միանալ ստորագրահավաքին․

«Արցախը միայն արցախցիների համար չէ, դա ամբողջ հայկական աշխարհի համար է»։

Դիմելով ռուս խաղաղապահներին՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ադրբեջանցիների ցանկությունը ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելն է, սակայն դա նրանց չի հաջողվելու։

«Վստահ եմ՝ դուք էլ եք դա հասկանում։ Եվ մենք ձեր կողքին ամեն ինչ պետք է անենք, որ դուք կատարեք ձեր պարտականությունները։ Այո՛, գիտեմ՝ դժվար է, բայց դուք պարտավոր եք դա անել, իսկ մենք ձեր կողքին կկանգնենք»- ասաց նա։

Վարդանյանը նաև դիմեց միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով ստիպել Ադրբեջանին կատարել իր ստանձնած պարտավորությունները և ընդգծելով, որ Ադրբեջանը թքում է միջազգային կառույցների երեսին, չի ենթարկվում որոշումներին ու պայմանագրերին։

ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին