Մերկելը հայտարարել է միգրանտների արտաքսման կանոնների վերանայման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎկայակոչելով BBC-ն, Քյոլնում դեկտեմբերի 31-ի գիշերը կանանց դեմ տեղի ունեցած հարձակումներից հետո այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Գործող օրենսդրությամբ, Գերմանիայից կարող են արտաքսել միայն այն միգրանտներին, ովքեր դատապարտվել են 3 տարուց ավելի ազատազրկման: Միաժամանակ, արտաքսում չի կարող իրականացվել այն մարդկանց նկատմամբ, որոնց հայրենիքում վտանգ է սպառնում:
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունն առաջարկում է արտաքսել բոլոր այն միգրանտներին, ովքեր դատապարտվել են ցանկացած ժամկետով ազատազրկման:
Դեկտեմբերի 31-ի գիշերը Քյոլնի շուրջ 100 բնակչուհի և զբոսաշրջիկ տեղեկացրել էր ոտնձգությունների և կողոպուտների մասին, որոնք կատարել էին արաբական և հյուսիսաֆրիկյան արտաքինով տղամարդիկ:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



