Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 8-ին ժամը 09:55-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում Շոշ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել, որ համայնքի տարածքում գտնվող անասնագոմում հայտնաբերվել է հրթիռակասետային ռումբ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները: Տեղում հետախուզական աշխատանքներ իրականացնելու ընթացքում, սակրավորները հայտնաբերել են ևս մեկ միավոր հրթիռակասետային ռումբ:
Ավելին՝ այստեղ



