Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հինգ տարի առանց Օհան Դուրյանի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հինգ տարի առաջ՝ 2011 թվականի հունվարի 6-ին, համաշխարհային երաժշտական աշխարհը կորցրեց դիրիժոր Օհան Դուրյանին:
 
Օհան Դուրյանը ծնվել է 1922թ. մայիսի 19-ին Երուսաղեմում: Երաժշտական կենսագրության հենց սկզբում զարմացրել է իր ֆենոմենալ հիշողությամբ եւ զգայուն երաժշտականությամբ։ 1962-1969թթ• Օհան Դուրյանը՝ իբրեւ հյուր դիրիժոր, հանդես է եկել Լայպցիգի Գեւանդհաուսի նվագախմբի հետ:
 
Այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվել ո՛չ պարտիտուր, ո՛չ դիրիժորական փայտիկ, դարձել են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն։
 
Դուրյանը երկու անգամ Գեւանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակվել, գերմանական մամուլը նրան համեմատել է Նիկիշի, Բեռնստայնի, Կարայանի հետ: Դուրյանն աշխատել է 110 նվագախմբի հետ: Նրա ղեկավարությամբ կատարած ձայնագրություններ կան համաշխարհային երաժշտության ոսկե ֆոնդում, սակայն մեր երկրում Դուրյանի համար այդպես էլ տեղ չգտնվեց: Իսկ նա լավագույն կատարողն էր, որի մասին կարող է երազել ցանկացած ազգային երաժշտական կատարողական դպրոց: Դիրիժորությունը կատարողական արվեստների մեջ բարձրագույնն է, Դուրյանն էլ` թերեւս ամենահանճարեղ դիրիժորը, որ ծնել է հայ ազգը: Բայց նա մեռավ անտարբերության մեջ: Նրա փառքի դափնիները Հայաստանում փորձեցին ցեխի մեջ շպրտել: Բայց Օհան Դուրյան-Նարկն էլի շարունակեց ապրել հայրենիքում:
 
Լույս է տեսել Աննե-Քրիստեն Մայի «Օհան Դուրյան-Նարկ. դիրիժոր եւ կոմպոզիտոր: Մագնիս: Հրաբուխ: Միստիկ» պատկերազարդ ալբոմը: Այն տան ճակատին, որտեղ ապրել է դիրիժորը, Լայպցիգի քաղաքապետարանի որոշմամբ կփակցվի հուշատախտակ: Հինգ տարի առաջ նաեւ խոսք էր գնում այն մասին, որ Գեւանդհաուսի փորձասրահը կկրի Օհան Դուրյանի անունը:
 
Իսկ Հայաստանում, եթե հիշում եք, մահվանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ նրանից բավական խոշոր տուգանք էին պահանջել` ժամանակավոր կեցության անձնագրերի ժամկետները երկարաձգելու համար: Մեջբերում եմ մամուլից. «Աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի և նրա կնոջ՝ երգչուհի Ալիս Դուրյանի Հայաստանում հատուկ կեցության անձնագրերի ժամկետը երկարաձգելու համար նախ՝ տուգանել են մեծանուն դիրիժորին և նրա տիկնոջը, հետո 300 հազար դրամ պահանջել։
 
10 տարի առաջ ՀՀ իշխանությունները մեծ շուքով ՀՀ-ում հատուկ կեցության անձնագրեր հանձնեցին Ֆրանսիայի քաղաքացիներ Դուրյանին և նրա կնոջը։ Այս տարվա հունիսի 16-ին դրանց ժամկետը լրացել է։ Ու քանի որ մեջտեղում շաբաթ, կիրակի է եղել, Ալիս Դուրյանը ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների համապատասխան ստորաբաժանմանն է դիմել միայն հունիսի 20-ին։ Այստեղ, սակայն, նրան տեղեկացրել են, որ պետք է 50 հազարական դրամ տուգանք վճարի ուշ դիմելու համար։ Երբ տիկին Դուրյանը վճարել է պահանջվող 100 հազարը, նրան հայտնել են, որ 150 հազարական դրամ էլ պետք է վճարի անձնագրերի ժամկետը երկարաձգելու համար։ Կարճատև զրույցից հետո անձնագրայինի աշխատակիցները տիկին Դուրյանին խորհուրդ են տվել դիմում գրել Սերժ Սարգսյանին»:
 
Պատմում են, որ Մաեստրոյի համերգներից մեկի ավարտին դիրիժորին է մոտեցել Ավստրիայի այն ժամանակվա կանցլեր Բրունո Քրայսկին եւ ասել, որ իրենց համար մեծ պատիվ է նման քաղաքացի ունենալը եւ Ավստրիայի քաղաքացիություն է շնորհել նրան: Սակայն իշխանությունների կողմից պարբերաբար հալածվող Դուրյանը գերադասեց ապրել ու պայքարել իր համար ամենասիրելի երկրում եւ նրա համար: Նա, ի նշան բողոքի, Բաղրամյան 26-ում հանձնեց իրեն այս իշխանությունների կողմից շնորհված բոլոր պարգեւները, Մաեստրոյին, մինչեւ առողջության վատթարացումը, կարելի էր տեսնել հանրահավաքներին, նա պարբերաբար իր մասնակցությունն էր ունենում հասարակական ամենատարբեր նախաձեռնությունների: Օհան Դուրյանն իսկական քաղաքացի էր: «Մտավորականն իրավունք չունի ասել` ես մտավորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա թուլություն է, հանցագործություն:
 
Հայաստանը կործանվում է, եւ մենք իրավունք չունենք լռելու»,- ասում էր նա: Իսկ ահա, թե ինչ է ասել մի անգամ Օհան Դուրյանը ՀՀ իշխանություններին մարտի 1-2-ի ողբերգական դեպքերից հետո: «Թափված արյունը, բոլորիս անեծքը, նզովքը քրքրելու է ձեզ: Դուք հետ գլորեցիք երկիրը 1937 թվական, ինքներդ ձեզ հռչակել եք երկրի կառավարիչներ եւ ստորացնում, սպառնում, ծեծում ու ջարդում, ձերբակալում ու սպանում եք սեփական ժողովրդին՝ ազատության համար պայքարող, խաղաղ, արժանապատիվ քաղաքացիներին: Դուք զրկել եք մեզ ձայնի, խոսքի, ընտրելու, շարժվելու, տեղեկանալու իրավունքից: Երկիր դրախտավայրը վերածել եք կատարյալ դժոխքի:
 
Մեր ժողովրդի երկնքում սեւ ու մութ ամպեր եք կուտակել, անտանելի եք ու ատելի, արհամարհանքի ու նողկանքի արժանի, քրիստոնեական ոչ մի նշույլ ձեր վարքագծում չկա, դուք պատերազմ եք հայտարարել ձեզ համար օտար մեր ժողովրդին: Դուք կատարյալ հիվանդ հոգիներ եք, որովհետեւ ապացուցեցիք, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը կարող է ձեզ դարձնել անգամ ազգասպան, ցեղասպան. չհամարձակվեք այլեւս 1915 թվի ցեղասպանության հարց բարձրացնել:
 
Ի՞նչ արտակարգ իրավիճակ եք հայտարարում: Ձեր գոյությունն արդեն այս երկրում արտակարգ, արտառոց եւ պայթունավտանգ իրավիճակ է մեր ժողովրդի համար…»:
 
Գագիկ Աղբալյան
 
 
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել 49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՌուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին