Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իր ստորագրությունը չհարգող անձը 120 հազար հայի ճակատագիր թողել է բախտի քմահաճույքին». Դավիթ Գալստյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչեւ հայկական կողմը հստակ չձեւարկերպի իր պահանջները, իր խնդիրները եւ գործնական քայլեր  չկատարի, ոչ մի արդյունքի էլ չենք հասնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած բանակցություններին, որոնք որեւէ արդյունք չէին տվել: 

«Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում տարած բանակցությունների հետ մենք առանձնապես հույսեր չէինք կապում,իրականում ոչ մի արդյունք չէր կարող լինելմ քանի որ երբ հայկական կողմը հրաժարվում է, իր ստորագրությունը չի հարգում եւ չի պահանջում Ադրբեջանից եւ Ռուսաստանից համաձայնագրի կետերի կատարում, բոլոր հայտարարությունները ուղղված  են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելուն, ապա ոչ մի արդյունք էլ  չի լինի: Մինչեւ հայկական կողմը հստակ չձեւարկերպի իր պահանջները, իր խնդիրները եւ գործնական քայլեր  չկատարի, ոչ մի արդյունքի էլ չենք հասնելու: Մինչեւ հայկական կողմը չփորձի զբաղվել 120 հազար շրջափակման մեջ գտնվող հայերով եւ չփորձի լուծել հարցը գործնական, կոնկրետ քայլերով, ոչ մի դրական արդյունքի պետք չէ սպասել ոչ մի կողմից»,- ասաց նա:

Խմբակցության ղեկավարը նշում է, որ ստեղծված իրավիճակում պետք  չէ մեղքը բարդել մյուս կողմերի վրա եւ խուսափել պատասխանատվությունից:

«Արցախցիները հիմա դիմանում են բլոկադային, իր ստորագրությունը չհարգող անձը 120 հազար հայի ճակատագիր թողել է բախտի քմահաճույքին, եւ այլ ելք չկա մինչեւ ժողովուրդը պահանջատեր չլինի հայկական իշխանություններից, որոնք իրավասու են եղել, ստորագրել են եւ այսօր հրաժարվում են այդ ամենից: Պետք է բերել պատասխանատվության դաշտ եւ փորձել պարտադրել այդ եռակողմ հայտարարության կետերի վերականգնում: Տեսանք ինչպես Թուրքիան փակեց Հայաստանի համար իր օդային տարածքը, բայց Արցախն արդեն 150 օր բլոկադայի մեջ է, բայց Հայաստանը չի փակում Ադրբեջանի համար օդային տարածքը, այսինքն համարժեք որեւէ քայլ չի արվում: Հայաստանն ընդամենը խոսում է ազգային փոքարմասնությունների իրավունքներից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից»,-ասաց նա:

Գալստյանը նշում է՝ Հայաստանի իշխանությունները իրականությունից կտրված հայտարարություններ են անում՝ խոսելով խաղաղության պայմանագրից:

«Ի՞նչ խաղաղություն այն երկրի հետ, որը պատանդ է պահում 120 հազար քաղաքացու: Խոսում են խաղաղության պայմանագրից, բայց որեւէ բան Արցախից չեն խոսում»,- ասաց նա:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք նույնպես մայիսի 9-ին կմասնակցեն Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքին՝ փորձելով գտնել լուծումներ ստեղծված իրավիճակից:

Աղբյուր

Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջ