Մոսկվայում հայտարարվել է փոթորկի նախազգուշացման «նարնջագույն» աստիճան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում եղանակային վտանգի նախավերջին` «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել: Վկայակոչելով LifeNews-ը, հունվարի 9-ին քամու արագությունը կհասնի 17 մետր վայրկյանի, սպասվում է ուժեղ ձյուն: Օդի ջերմաստիճանը կլինի մինչև -16 աստիճանի սահմաններում։
Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ վատ եղանակի պատճառով կարող են լինել էլեկտրամատակարարման խափանումներ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ նախազգուշացրել է, որ եղանակային վատ պայմանները կարող են հանգեցնել բարդությունների քաղաքի փողոցներում: Փրկարարները մարդկանց կոչ են արել խուսափել անձնական տրանսպորտով երթևեկելուց, իսկ հետիոտներին` հեռու մնալ ծառերից և գովազդային վահանակներից, որոնք կարող են պոկվել քամու պատճառով:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



