Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավազակային հարձակում Աբովյանում. դաժանաբար սպանել են տարեց կնոջը. գործը դատարանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շահադիտական դրդումներով եւ ավազակությամբ զուգորդված Աբովյան քաղաքի բնակչուհի Ռ.Մարգարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2014 թվականի սեպտեմբերի 10-ին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ բռնության հետքերով։ 

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական եւ դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել են 1944 թվականին ծնված տանտիրուհու՝ Ռ.Մարգարյանի սպանության հանգամանքները, եղանակը, առերեւույթն հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Քննությամբ պարզվել է, որ 1991 թվականին ծնված Հակոբյանը, ունենալով ֆինանսական խնդիրներ, ընկերոջը՝ 1988 թվականին ծնված Բաբայանին առաջարկել է գողություն կատարել իր ծանոթի բնակարանից՝ ասելով, որ առավոտյան իր ծանոթը գնում է համալսարան՝ դասերի, եղբայրը՝ դպրոց, իսկ  ծնողներն աշխատանքի, եւ տանը մնում է միայն նրանց տատիկը` Ռաիսա Մարգարյանը։

Նախնական պայմանավորվածության համաձայն` վերցնելով դանակ եւ ձեռնոցներ, 2014  թվականի սեպտեմբերի 10-ին` ժամը 09:30-ի սահմաններում, երիտասարդները գնացել են Աբովյան քաղաքի բնակչուհի Ռ.Մարգարյանին պատկանող բնակարան, թակել  դուռը, տանտիրուհու կողմից դուռը բացելուց հետո ներս են մտել ու պահանջել իրենց տալ գումար եւ ոսկեղեն:

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Հակոբյանը բռունցքով հարվածել է կնոջ գլխի ծոծրակային շրջանին, այնուհետեւ Բաբայանն իր հետ նախապես վերցրած մետաղյա դանակի բռնակի հետնամասով հարվածներ է հասցրել Ռ.Մարգարյանի գլխին: Օգնություն կանչած տարեց կնոջը տարել են լոգարան եւ սրբիչը փաթաթելով նրա պարանոցին՝ խեղդամահ արել՝ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով Ռ.Մարգարյանին: Բնակարանից հափշտակելով 12.000 ՀՀ մետաղադրամ, 200.000 ՀՀ թղթադրամ եւ  ոսկյա զարդեր՝ երիտասարդները դեպքի վայրից դիմել են փախուստի:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ.Հակոբյանին եւ Վ.Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել