Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեզ վերջնական կապիտուլյացիա են պարտադրում. Սալիվանի ծրագրի իրականացումն աղետ է լինելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վաշինգտոնում շուրջ 4 օր տևած բանակցությունների ավարտին հայտարարվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ փոխըմբռնման առաջընթաց են ունեցել, թեպետ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի իշխանությունները հիմնականում երկու բևեռի հետ են բանակցում. Արևմուտքի՝ ի դեմս «բրյուսելավաշինգտոնյան» տանդեմի, և Հյուսիսի՝ ի դեմս Մոսկվայի։

«Թեպետ մենք ՌԴ-ի դաշնակիցն ենք համարվում, ՀՀ իշխանություններն առաջնորդվում են հիմնականում Բրյուսելից և Վաշինգտոնից եկող հրահանգներով։ Վառ օրինակն այն է, որ անցած տարի Փաշինյանը Պրահայում սեպարատ համաձայնել էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Չմոռանանք նաև, որ Պրահայի բանակցությունները տեղի էին ունեցել ԱՄՆ նախագահի մտերիմ, ազդեցիկ քաղաքական գործիչ, Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի անմիջական հովանավորությամբ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Վաշինգտոնում, Սալիվանի ծրագրի իրականացումն է, մինչդեռ Պրահայից արդեն հասկանալի էր, որ այդ գործընթացից Հայաստանի ու Արցախի Հանրապետություններին ոչ մի լավ բան չի սպասվում։ Մեզ ուղղակիորեն վերջնական կապիտուլ յացիա և նվաստացում են պարտադրում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ, որի թիկունքում Արևմուտքն է։ Հակահայկական ծրագրերի իրագործմամբ Արևմուտքը ցույց է տալիս, որ իր համար նշանակություն չունեն հայ ժողովրդի ու մեր երկրի շահերը։ Արևմուտքն ավելի գլոբալ խաղի մեջ է, որի նպատակը ՌԴ-ին Հարավային Կովկասից վտարելն է»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ թեպետ նշված նպատակին հասնելու Արևմուտքի պլան «Ա»-ն ձախողվել է, ունի նաև պլան «Բ»-ն։

Համբարյանի խոսքով, 44-օրյա պատերազմին հաջորդող այս տարիները ցույց տվեցին, որ Արևմուտքը հմտորեն իրականացնում է պլան «Բ»-ն. «Հայաստանի դեմ շարունակվող կարճատև պատերազմների միջոցով, որի մեջ ներքաշված է նաև Փաշինյանը, ունենում ենք տարածքային, մարդկային կորուստներ, դիվանագիտական ձախողումներ։Այս ֆոնին Փաշինյանի իշխանությունն ու իրեն սպասարկող ԶԼՄ-ները, որոնց մեծ մասը հովանավորվում է հենց Արևմուտքից, անընդհատ մեղադրում են ՌԴ-ին՝ հանրության մոտ ստեղծելով կարծիք, որ մեր բոլոր խնդիրները գալիս են Ռուսաստանից։ Վաշինգտոնի՝ այս օրերի գործընթացը նշվածի շարունակությունն է, որի գլխավոր նպատակը ՌԴ-ին այստեղից վերջնականապես վտարելն է։ Բայց խնդիրն այն է, որ Արևմուտքն ու Փաշինյանը Ռուսաստանին այստեղից վտարելու համար ուղղակիորեն զոհաբերում են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը։

Այս գործընթացը ձեռնտու է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ի դեպ, վաշինգտոնյան բանակցությունների ֆոնին «Ամերիկայի ձայնը» հրապարակեց, հետո շատ արագ հեռացրեց այն լուրը, ըստ որի, նաև քննարկվում է երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների հարցը։Ադրբեջանի բռնապետը երբևէ չի թաքցրել, որ Հայաստանի ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով ուզում է Հայաստան վերադարձնել 1988-89 թվականներին Հայաստանը լքած ադրբեջանցիներին և նրանց սերունդներին, ինչի արդյունքում հենց ներսից կկարողանա հինգերորդ շարասյուն ձևավորել և ուղղակիորեն օկուպացնել Հայաստանը։ Ընդհանուր առմամբ, Սալիվանի ծրագրի իրականացումն ուղղակիորեն աղետ է լինելու Հայաստանի ու հայ ժողովրդի համար, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի ու հայ ժողովրդի հետ կապված իր սեփական տեսակետն ունի, որն առաջ է տարվում դեռ 19-րդ դարի 80-ականներից, այն է՝ «չկա հայ, չկա հայկական հարց»։

Իսկ հիմա, երբ Էրդողանի վարչակազմն ուղղակիորեն իրականացնում է նեոպանթուրանական ծրագիր, հայերն այդ առումով շատ մեծ սեպ են, որը թուրք-ադրբեջանական տանդեմն ուզում է չեզոքացնել»։ Հաշվի առնելով, թե ովքեր էին Հայաստանը ներկայացնում Վաշինգտոնում, ու ովքեր էին պատվիրակության կազմում, քաղաքագետը նշեց, որ ոչ մի լավ բան սպասել հնարավոր չէ։ «ԱՄՆ-ը Հայաստանի ԱԳ նախարարին բերման ենթարկեց Վաշինգտոն, իսկ այն, որ Փաշինյանը խաբում է ռուսներին, բացահայտեց Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Մասնավորապես, Վաշինգտոնի հանդիպումից առաջ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ մայիսի կեսերին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում է սպասվում։ Ընդամենը ժամեր անց Բայրամովը հայտարարություն արեց՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին, որը, ըստ Բայրամովի, «Հայաստանին պարտադրել է վերադառնալ բանակցային սեղան»։

Եվ երբ Վաշինգտոնում արդեն ակտիվորեն բանակցություններ էին տեղի ունենում, ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը հրապարակեց հոդված՝ գրելով, որ ԱՄՆ-ն պետք է Հայաստանի Հանրապետությանը պարտադրի ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը։ Աստված չանի, բայց եթե Վաշինգտոնից մեզ պարտադրվող պայմանագիրը ստորագրվի, Հայաստանը լավագույն դեպքում երկու տասնամյակ հետո քարտեզի վրա գոյություն չի ունենա, իսկ հայ ժողովուրդն այդ սցենարի դեպքում արդեն Հայաստանի նախկին պատմական տարածքներում մեծամասնություն չի լինի»,ընդգծեց Համբարյանը։

Անդրադառնալով նաև առաջիկա շաբաթվա ընթացքում Մոսկվայում սպասվելիք հանդիպումներին, մասնավորապես՝ Փաշինյանի այցին, քաղաքագետը նշեց. «Ռուսաստանն այս պահի դրությամբ խայտառակ կերպով պարտվում է Նիկոլին։ Արևմուտքում տեղի ունեցած բոլոր հանդիպումներից հետո Նիկոլին Պուտինը բերման է ենթարկում կա՛մ Մոսկվա, կա՛մ Սոչի, կա՛մ Սանկտ Պետերբուրգ՝ ցանկանալով ցույց տալ, թե ՌԴ-ն էլ կարող է Նիկոլին բերման ենթարկել և ինչ-որ բան պարտադրել։ Բայց, մեծ հաշվով, եթե ուսումնասիրում ենք այդ հանդիպումներից հետո տեղի ունեցող գործընթացները, տեսնում ենք, որ իրավիճակն այլ է։ Վաշինգտոնյան հանդիպումներից առաջ ևս ոչ ոք չէր խոսում այն մասին, որ Նիկոլը հետո պետք է Մոսկվա գնա։ Նրան Մոսկվա կանչեցին այն ժամանակ, երբ պարզվեց, որ նրա էմիսարները Վաշինգտոնում ուղղակիորեն ստորագրում են մի փաստաթուղթ, որտեղ հիմնահարցը Ռուսաստանին տարածաշրջանից վռնդելն է։ Ու քանի դեռ պուտինյան վարչակազմը սա չի հասկացել կամ փորձ է անում տարածաշրջանում սեփական շահերը չպաշտպանելը բարդել հայ ժողովրդի կամ ՀՀ իշխանությունների վրա, կրկնվելու է նույն սցենարը, ինչ եղավ Վրաստանում, կամ ինչպես ժամանակին իրենց իսկ դանդաղկոտության և անհեռատեսության պատճառով կորցրեցին Ուկրաինան։ Իրականում Նիկոլը չի անում մի բան, որն իրենից սպասելի չէր։

Այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունից հետո ընդամենը մեկ-մեկուկես ամիս անց պարզ էր, որ այն գունավոր հեղափոխություն է, որի նպատակներն ավելի գլոբալ են, քան Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելն էր։ Կրեմլում չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ 2020-ին Արցախը վերջնական օկուպացիայից փրկելու համար Նիկոլն իրենցից պետք է շնորհակալություն հայտներ։ Սխալվում են նաև՝ մտածելով, որ պետք է շնորհակալություն հայտներ Պուտինին այն հարցազրույցի համար, որտեղ ասաց, թե, իր կարծիքով, Նիկոլը դավաճան չէ, ինչն էլ փրկեց Նիկոլի իշխանությունը։ Փաշինյանն ունի տերեր, ամենօրյա հանձնարարականներ, որոնք գերազանց է կատարում, ինչի արդյունքում այսօրվա դրությամբ հայաստանյան հասարակության ավելի քան 50 տոկոսը տրամադրված է ՌԴ-ի դեմ»։

Անդրադառնալով այն փաստին, որ միայն Արևմուտքի տարբեր քաղաքներում տեղի ունեցող բանակցություններից հետո է Մոսկվայում հանդիպում կազմակերպվում, քաղաքագետը նկատեց. «Եթե ՌԴ-ն անընդհատ պետք է պատասխանողի դերում լինի, այդ խոշոր աշխարհաքաղաքական խաղում շատ արագ կպարտվի՝ դուրս մղվելով տարածաշրջանից։ Այն քաղաքական գործոնները, որոնք մեր տարածաշրջանում շատ մեծ շահեր ունեն, ՌԴ-ին երբեք թույլ չեն տա, որ առանց պատերազմների, առանց ուժային մեթոդների վերադառնա այստեղ։ Պատմություն իմանալով՝ ռուսները պետք է լավ հասկանան, թե ինչ վիճակում կհայտնվեն, եթե որպես ազդեցության գոտի կորցնեն ամբողջ Հարավային Կովկասը։ ՌԴ-ն, ելնելով իր պետական ու ազգային շահերից, պետք է թույլ չտա, որ իրեն ամբողջությամբ վտարեն Հարավային Կովկասից, և կոնկրետ ակտիվ գործողություններ պետք է կատարի՝ կանխելու բոլոր՝ հիմնականում իր դեմ իրականացվող ծրագրերը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի