Թուրքիայում շրջվել է սիրիացի փախստականներին տեղափոխող ավտոբուս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիացի փախստականներին տեղափոխող ավտոբուսը Թուրքիայի Բալըքեսիր շրջանի Հավրան գավառում շրջվել է:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 42-ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Նշվում է, որ վիրավորներից 7-ի վիճակը ծանր է: Վիրավորների շարքում են 12 երեխա և մեկ հղի կին:
Վթարի առաջացման պատճառները դեռևս հստակեցվում են:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



