Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե կանգնեմ ընտրության առջեւ, միանշանակ կընտրեմ ընտանիքս. Անահիտ Կիրակոսյան

ԼԱՅՖ

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին հեռուստադիտողը շատ լավ է ճանաչում իր կերտած հումորային կերպարների շնորհիվ: Սկզբում Անահիտը հանդես եկավ «Բանակում» հեռուստասերիալում, այնուհետեւ նույն կերպարը զարգացրեց նաեւ «Քաղաքում» հեռուստասերիալում: Այժմ դերասանուհին իր տաղանդով եւ հումորով փայլում է «Խոպանի տեսություն» սիթքոմում: NEWS.am STYLE-ը զրուցել է սիրված դերասանուհու հետ` պարզելու, թե ինչպես է կարողանում համատեղել ակտիվ նկարահանումներն ու ընտանեկան կյանքը եւ արդյոք չի՞ ցանկանում հանդես գալ այլ կերպարներով եւս.

-Անահիտ, ի՞նչ ձեռքբերումներ ունեցար 2015 թ-ին:

-Ինձ համար անցած տարին, հատկապես, կարեւորվեց նրանով, որ որդիս գնաց մանկապարտեզ եւ արտասանեց իր առաջին բանաստեղծությունը… :)

-Ի դեպ, բավականին ակտիվ գործունեություն ես ծավալում` որպես դերասանուհի: Հե՞շտ ես կարողանում համատեղել մասնագիտությունն ու ընտանեկան կյանքը:

-Հեշտ կյանքում ոչինչ չի լինում: Իհարկե դժվար է համատեղել եւ աշխատանքը, եւ ընտանիքը, եւ մայր լինելը, բայց ես առաջնորդվում եմ Սեւակի խոսքերով. «Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասիր ճանփա շինել…»: Ես սիրում եմ ակտիվ լինել, իսկ ընտանիքս միշտ կողքիս է եւ օգնում է, որ հասցնեմ ամեն բան:

-Այնուամենայնիվ, կա կարծիք, թե դերասանուհիները մի օր պիտի բախվեն այս ընտրությանը` ընտանիք, թե՞ կարիերա...

-Չեմ կարծում, թե երբեւէ կհայտնվեմ ընտրության առջեւ… Արդեն չորս տարի է` ամուսնացած եմ, բայց ամուսինս երբեք չի խոչընդոտել աշխատանքիս: Ընդհակառակը` նա միշտ կողքիս է եւ քաջալերում է ինձ: Ցանկացած առաջարկ, դեր, նկարահանում միասին ենք քննարկում: Բայց եթե մի օր ստիպված լինեմ ընտրություն կատարել, միանշանակ, կընտրեմ ընտանիքս` կյանքում ամենաթանկ բանը, որ ունեմ:

-Հեռուստատեսությամբ քեզ հիմնականում հումորային կերպարներում ենք տեսնում: Հետաքրքիր է` այլ ժանրում ցանկություն չունե՞ս ներկայանալու:

-Այո, չգիտես` ինչու ինձ միշտ հումորային կերպարներում են տեսնում: Ես սիրում եմ կերպարանափոխվել: Թատրոնում մեծամասամբ դրամատիկ ու լուրջ դերեր են վստահում ինձ: Շատ կցանկանայի որեւէ գեղարվեստական ֆիլմում էլ բացարձակ այլ` լուրջ կերպարով ներկայանալ:

-Անահիտ, իսկ այս տարի ի՞նչ նորություններ են սպասվում քո կողմից:

-2016-ին կշարունակեմ ներկայանալ` որպես հաղորդավարուհի եւ խաղալ Կամերային երաժշտական թատրոնում: Նոր առաջարկներ էլ են սպասվում, սակայն առայժմ դրանք մանրամասնել չեմ ցանկանում:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Անահիտ Կիրակոսյանի Facebook-ի էջից

NEWS.am STYLE

 

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա Սողոմոնյան