Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դավաճանություն, սուտ, հետաքննություն և ինտրիգներ. կայացել է «B 1427» ներկայացման պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնիներ (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ կամերային թատրոնում կայացել է երիտասարդ ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանի «B 1427» 18+ դետեկտիվ ժանրի ներկայացման պրեմիերան, որում ներգրավված էին թատրոնի արտիստները, մասնավորապես՝ Սոնա Մաթևոսյանը, Զիրոյանը, Էվա Խաչատրյանը, Վիկտորիա Սահակյանը, Էրմինա Զախարովան, Մոհանան, Նարեկ Ալեքսանյանը, Հովհաննես Դիշչյանը և Մհեր Ալաբեգյանը:

Դետեկտիվ պատմություն, որը համեմված մելոդրամայի, փսիխոդրամայի և թրիլլերի տարրերով։
Ներկայացման ընթացքում բացահայտվում են մարդկային բնավորության ու վարքի ամենամութ կողմերը,նրանց գաղտնի կյանքի ցնցող մանրամասները, իսկ յուրաքանչյուր խնդրի հիմքում սիրո պակասն է։

Tert.am Life-ը ներկա է եղել առաջնախաղին և ներկայացնում է լուսանկարներն ու մանրամասները:
Սպանություն, դավաճանություն, բաց տեսարաններ և ինտրիգներ: Ահա՝ ինչի շուրջ է պտտվում 5 ընկերուհիների պատմությունը, որոնք խրախճանքների և դավաճանությունների էպիկենտրոնից հայտնվում են ոստիկանական բաժանմունքում՝ մեղադրվելով սպանություն գործելու մեջ:


28-ամյա ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանը թատրոնի արտիստներից է և ներգրավված է եղել մի շարք ներկայացումներում, բայց որպես ռեժիսոր սա իր առաջին աշխատանքն է:
«Ես ընդունվել եմ թատերական ինստիտուտ, քանի որ ցանկանում էի տեսնել՝ ինչ է կատարվում կադրից այն կողմ, ոչ թե կադրում և ուսանողական, աշխատանքային տարիների ընթացքում տարբեր գաղափարներ կուտակվել էին և պարզապես մի օր որոշեցի թակել տնօրինության դուռն ու առաջարկել, որ բեմադրենք ներկայացումը»,- ասաց դերասանը և հավելեց, որ նաև մարտահրավեր էր նման ժանրում աշխատանք բեմադրելը.«Դետեկտիվ ժանրն ինքնին բարդ է, քանի որ պահանջում է դետալային աշխատանք, լարվածություն, սյուժետային աշխատանք և ինձ շատ է օգնել գործընկերներիս պատրաստակամությունը, քանի որ հաճախ հենց գիշերներն էինք փորձերն անում, մշակումներ իրականացնում»:


Ռեժիսորը պատմեց անվան ընտրության մասին և նշեց, որ սկզբում շատ ավելի բարդ անուններ են եղել ցանկում:
«Ներկայացման անունը հենց այն տան դոմոֆոնի թվերն են, որտեղ զարգանում են ողջ իրադարձությունները: Սկզբում շատ ավելի բարդ անուններ էինք քննարկում, բայց հետագայում կանգ առանք այս տարբերակի վրա: Ներկայացումը շատ է «եփվել», քանի որ սկզբում մտածում էինք, որ պատմությունը պետք է զարգանա տղաների շուրջ, բայց հետագայում հասկացանք, որ շատ ավելի ցայտուն կստացվի, երբ հասարակության համար հակասող իրավիճակները կառուցվեն աղջիկների շուրջ»,- նշեց Ժորա Մարտիրոսյանը:


Էմոցիոնալ աղջիկ հերոսների կողքին, որոնք պահում են ողջ ներկայացման լարվածությունն ու ընթացքը, սթափ և սառը քննիչի դերում է Զիրոյանը, որը նշում է՝ առաջին անգամ է նման ժանրում ներկայանում և այս փորձը հետաքրքիր է:

«Քննիչի դերում շատ գույներ կան և կերպարը գրավիչ է, քանի որ բոլորս էլ տեղյակ ենք, որ քննիչը պետք է կիրառի մանիպուլատիվ հնարքներ, մի հերոսի հետ փաղաքշական, մյուսի հետ շատ ավելի չոր և ճնշող: Փորձել եմ գույներ տալ այդ ամենին: Օրեր շարունակ եղել ենք թատրոնում և այս գործում լիովին վստահել ռեժիսորին, նրա հայացքներին, մոտեցումներին և այս աշխատանքը հետաքրքիր էր: Կարծում եմ՝ հանդիսատեսը կգնահատի մեր աշխատանքը»,- նշեց Զիրոյանը:


Գլխավոր հերոսուհիներից մեկն էլ Վիկտորիա Մարտիրոսյանն է, որը ևս «խրախճանքների», դավաճանության և զոհի դերում է:
«Ես և Ժորան համակուրսեցիներ ենք և դեռ ուսանողական տարիներից հիշում եմ, որ մեծ ցանկություն ուներ նման ներկայացում բեմադրելու և ուրախ եմ, որ ես ևս ներգրավված եմ այս ներկայացման մեջ, որն իրականում նորույթ է, քանի որ նման ժանր դեռևս մեր թատրոնում չկա: Նաև հետաքրքիր է, որ սկզբում, երբ կարդում էինք և սկսում աշխատանքը խորթ էր, որ նման գործողությունների կենտրոնում աղջիկներն են, բայց հետագայում մենք լիովին հասկացանք, որ հենց այդ պուլսով և էներգիայով պետք է ներկայացվեր աշխատանքը»,- նշեց Վիկտորիա Սահակյանը:

Առաջնախաղին հրավիրված էին մի շարք հայտնիներ, որոնք եկել էին արտիստների աշխատանքը գնահատելու և շնորհավորելու:
Առաջնախաղի ավարտին էլ թատրոնում տիրում էր բարձր տրամադրություն, շնորհավորանքներ և քննարկումներ՝ ներկայացման շուրջ:

Ադրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՓաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին